Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան՝ «Թրայբեկա» կինոփառատոնում

0000TRIBECA

Ջո Բեռլինգեր

Ինչպես տեղեկացնում է Entertainment Weekly-ն, Tribeca փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի հեղինակն է նշանավոր վավերագրող Ջո Բեռլինգերը:

«Ֆիլմի հեղինակը, հիմնվելով Թերրի Ջորջի վիպական «Խոստումը» ֆիլմի վրա, պատմում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականության և նրա ռազմավարական գործընկերների մասին»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունենալու քննարկում վավերագրական ֆիլմի հեղինակի հետ, որին մասնակցելու են նաև System of A Down ռոք խումբի երգիչ Սերժ Թանգյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և Պուլիցերյան մրցանակակիր, գրող և պատմաբան Պիտր Բալաքյանը:

Tribeca կինոփառատոնը (Tribeca Film Festival, TFF), որ անցկացվում է ամեն տարի Նյու Յորքում, հիմնադրվել է 2002 թ. Ռոբերտ դե Նիրոյի, Ջեյն Ռոզենտալի և Քրեյգ Հաթկոֆի նախաձեռնությամբ, որպես կինեմատոգրաֆիստների հակազդեցություն 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության:
Այս տարի փառատոնը կանցկացվի ապրիլի 18-30-ը:

 

 

Դիտվել է 57 անգամ