Տարվա «Օսկարը» նվաճեց «Լուսնի լույսը»

4447729Փետրվարի 27-ի երեկոյան՝ մեր ժամանակով արդեն լույս 28-ի գիշերը, տեղի ունեցավ այս տարվա «Օսկարի» մրցանակաբաշխությունը՝ աննախադեպ սկանդալով:

Ամենահեղինակավոր անվանակարգի («Լավագույն ֆիլմ») մրցանակը նվաճեց Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը»: Սակայն մինչ այդ հայտարարվեց, որ մրցանակը շահել է Դեմյեն Շազելի «Լա-լա լենդը»: Դերասաններ Ուորրեն Բիթթին և Ֆեյ Դանուեյը բացեցին ծրարը և կարդացին տարվա լավագույն ֆիլմի անունը՝ «Լա-լա լենդ»: Շազելը հասցրեց բարձրանալ բեմ և ինչ-որ բան ասել: Բայց այդ պահին կազմակերպիչները հայտարարեցին, որ սխալմունք է տեղի ունեցել: Մրցանակն իրականում շնորհված է «Լուսնի լույսին»:

Նախ այդ թյուրիմացության մասին հայտնեց արարողությունը վարող Ջիմմի Քիմմելը: Այնուհետև մրցանակի իրավունքի մասին հայտարարեց ռեժիսոր Բարրի Ջենքինսը: «Լա-լա լենդի» պրոդյուսերները հենց բեմի վրա «Օսկար» արձանիկը հանձնեցին «Լուսնի լույսի» ստեղծագործական խմբին՝ ասելով, որ «մրցանակն օրենքով պատկանում է նրանց»: Թե ինչու տեղի ունեցավ այդ ամոթալի թյուրիմացությունը, դեռ կպարզվի: Ասում են՝ իբր կուլիսների հետևում դերասան Բիթթիին տվել են ոչ այն ծրարը, ինչ պետք էր:

Այս մրցանակի համար այս տարի, բացի «Լա-լա լենդից», պայքարում էին նաև Դենի Վիլնյովի «Ժամանում», Դենզել Վաշինգտոնի «Պարիսպներ», Քևին Մակքենզիի «Ամեն գնով», Մել Գիբսոնի «Խղճի թելադրանքով», Թեդ Մելֆիի «Թաքնված ֆիգուրներ», Գարտ Դևիսի «Առյուծ» և Քեննեթ Լոններգանի «Մանչեսթրը ծովի մոտ» ժապավենները:
Մյուս մրցանակների մասին հաջորդիվ:

Դիտվել է 100 անգամ