«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»՝ նվիրված հայոց բանակի 25 ամյակին

kk4Մեր բանակի 25 ամյակին նվիրված նոր ֆիլմ է նկարահանվել։ Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը դեռ անցյալ տարի տեղեկացրեց, որ մտահղացել է «Կյանք ու կռիվ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի շարունակությունը նկարահանել։ Եվ ահա ընդամենը մի քանի ամիս հետո «Կյանք ու կռիվ 2. 25տարի անց» ֆիլմը պատրաստ է։ Ֆիլմի փակ դիտումը տեղի ունեցավ «Կինոպարկում»։Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը պատմեց, որ առաջին ֆիլմում Շուշիի ազտագրման տեսարանները նկարահանելու համար Արցախ են մեկնել հենց ապրիլյան պատերազմի օրերին։ Ու հենց այդ ժամանակ էլ որոշումը կայացվել է՝ «Կյանք ու կռիվը» երկրորդ մաս է ունենալու։

«Խնդրում եմ, ինձ չհարցնեք, թե ո՞րն է ֆիլմի մեսիջը։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Կինոդիտողն ինքը պետք է հասկանա այդ մեսիջ կոչվածը։ Մեր ստեղծագործական խումբն աշխատել է ուժերի ներածին չափով, որպեսզի լավ ֆիլմ ստացվի։ Եթե կինոդիտողի մեջ ինչ-որ բան փոխվի, ուրեմն ստացված ֆիլմ է։ Ի՞նչ ճանապարհ կանցնի այն, դժվարանում եմ ասել. ամեն ինչ կախված է հասարակության արձագանքից։ Սա ֆիլմ է մե՛ր մասին, մեր 25-ամյա պատմությունն է, մեր ապրածն ու զգացածը»,- պրեմիերայից հետո ասաց Մհեր Մկրտչյանը։kk2

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում տեսնում ենք նախորդ ֆիլմի հերոսներին, այսինքն՝ նրանց, ովքեր պատերազմից ողջ վերադարձան կամ պատերազմի հետ առնչվեցին ոչ ուղղակիորեն։ Ի՞նչ ճանապարհ անցան 25 տարվա ընթացքում, ինչպե՞ս փոփոխվեցին նրանք. փխրուն խաղաղության պայմաններում ով ինչպե՞ս ինքնադրսևորվեց ու ցույց տվեց իր իրական դեմքը. զարգացումները տեսնում ենք Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում։ 4 անբաժան ընկերներից երկուսը զոհվեցին, իսկ նրանց հերոսական մահը ողջ մնացած մյուս երկուսին ինչպիսի՞ն դարձրեց. ապրիլյան քառօրյան այս հարցերի պատասխաններն ավելի է սրում ու ընդգծում, որովհետև պատերազմը ջրի երես է հանում ստահակներին ու բացահայտում հերոսներին։

kk 1«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում խաղում են Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Դիանա Մալենկոն, Արմեն Մարգարյանը, Վարուժան Մարգարյանը և Դմիտրի Մարյանովը։ Բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է։

 

kk3Առաջին ֆիլմը հանրության շրջանում հավանության արժանացավ. այս հանգամանքը ստիպել է դերասաններին մեծ պատասխանատվությամբ վերաբերվել իրենց կերպարներին, որպեսզի պահպանվի ստեղծագործական նշաձողը։ Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի կերպարը մարմնավորած Բաբկեն Չոբանյանը նկատեց.

«Գիտեինք, որ նախորդ ֆիլմի հերսները շատ սիրված են հանրության կողմից, մեզ մնում էր պահպանել այդ որակը։ Ուղղակի փորձել ենք մարմնավորել այն հերոսներին, ովքեր ծառայում են հայրենիքին։ Չգիտեմ՝ իմ կերպարը հավաքական է, թե ոչ, բայց նրան մարմանվորելիս ես նման բաների մասին չեմ մտածել, ուղղակի զգացել եմ նրան ու հասկացել»։

Նաիրա Փայտյան

Դիտվել է 209 անգամ