Արվեստի ֆիլմերի միջազգային փառատոնը նշում է տասնամյակը

jifa-agnesԱրվեստին նվիրված ֆիլմերի միջազգային փառատոնը (Journées internationales du film sur l’art, Jifa)  ամեն տարի անցկացվում  է Փարիզի Լուվրի թանգարանում: Տարեսկզբյան այս միջոցառման նպատակն է ամփոփել կինոյի  դերն ու  նշանակությունը մերօրյա հասարակության մեջ:

Փառատոնը 2017 թվականին նշում է իր ստեղծման տասնամյակը, ինչի կապակցությամբ արվեստասեր հասարակությանը առաջարկվում է բավականին հարուստ ծրագիր: Այս տարի քարթ-բլանշը տրվել է Անյես Վարդային: «Նոր ալիքի»լավագույն ներկայացուցիչներից մեկը, ռեժիսոր և լուսանկարիչ Անյես Վարդան 1950-ական թվականներից ստեղծում է մի շարք վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև հիանալի ֆոտոշարքեր, որոնք վկայում են արվեստագետի ուշադրության և սիրո մասին դեպի մարդ արարածը, անկախ  ազգությունիցու մասնագիտությունից:

Երկու օրերի ընթացքում` հունվարի 13-15-ը, Լուվրի հատուկ հյուրերն ու հանդիսատեսը  բացառիկ հնարավորությունկունենանշփվելու Անյես Վարդայի հետ, իսկ ֆիլմերի ցուցադրությանը հաջորդելու է զրույց-քննարկում:

Հունվարի 18-20 Փառատոնի ծրագիրը փոխվելու է` կենտրոնանալով երեք հիմնական ուղղությունների վրա: Առաջին թեման պարն է, բեմում և էկրանին, որը բանական հետևանք է Լուվրում գործող «Մարմինը շարժման մեջ» ժամանակավոր ցուցահանդեսի: Երկրորդում Լուվրը հյուրընկալելու է  իսպանացի ռեժիսոր Կառլոս Սաուռային և ցուցադրելու է ռեժիսորի մի շարք ֆիլմեր, այդ թվում՝Պիկասոյին նվիրված գլուխգործոցը: Երրորդ հատվածում հանդիսատեսին սպասվում է հանդիպում վավերագրական ֆիլմի մեծ վարպետ Ժան Միշել Մորիսի հետ:

Եվ որպես ամփոփում, հունվարի 21-ին և 22-ին Լուվրում ցուցադրվելու են վերջին երկու տարիների արվեստին նվիրված լավագույն ֆիլմերը, որոնք,ըստ փառատոնի կազմակերպիչների նորարական հայացք ունեն արվեստի և հասարակության կարևոր թեմաների շուրջ:

Լիլիթ Սոխակյան

Փարիզ

Դիտվել է 24 անգամ