«Անահիտի» արժանացած կինոգործիչներն ու ֆիլմերը

%d5%a1%d5%b6Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնած ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը այլևս իրողություն է: Հայաստանի հանրային հեռուստատեսության տաղավարում դեկտեմբերի 28-ին ամփոփվեցին մրցանակաբաշխության արդյունքները։ Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար ներկայավել է 45 հայտ՝ 11 անվանակարգում։

 

«Անահիտի» արժանացած կինոգործիչներն ու ֆիլմերը

 

Լավագույն կոմպոզիտոր՝ Վահագն Հայրապետյան («Բարի լույս»)
Լավագույն նկարիչ՝ Միքայել Անտոնյան, Վարդան Սեդրակյան («28:94 Տեղական ժամանակ»)
Լավագույն օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան («Կյանք ու կռիվ»)
Լավագույն սցենարիստ՝ Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան («Փակուղի»)
Լավագույն ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան («Փակուղի»)
Լավագույն դերասան՝ Սամվել Թադևոսյան («Կյանք ու կռիվ»)
Լավագույն դերասանուհի՝ Յանա Դրուզ («28:94 Տեղական ժամանակ»)
Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Փակուղի» (ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան)
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Սիմոնի ճամփան» (ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան)
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Մշո գեղեն» (ռեժիսոր՝  Արմինե Հարությունյան)
Լավագույն խաղարկային ֆիլմ՝ «Կյանք ու կռիվ» (ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան)

Հ․Գ․«Անահիտ» մրցանակաբաշխությունը նպատակ ունի վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:

Դիտվել է 60 անգամ