Աննա Մելիքյանի «Սիրո մասին – 2»-ը  էկրան կբարձրանա 2017 թվականին

annaՄոսկվաբնակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին – 2» նոր ֆիլմը  էկրան կբարձրանա 2017 թվականին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում  պատմել է ռեժիսորը։

 «Մենք նկարահանել ենք «Սիրո մասին – 2»-ը, և այս պահին  ես զբաղված եմ ֆիլմի մոնտաժային աշխատանքներով»- ասել է Աննա Մելիքյանը։

«Սիրո մասին» ֆիլմում, որն էկրաններին էր հայտնվել դեռևս 2015 թվականին, նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Վլադիմիր Մաշկովը, Եվգենի Ցիգանովը, Մարիա Շալաևան, Միխաիլ Եֆրեմովը և այլ հայտնի դերասնաներ։ Ֆիլմը արժանացավ հադիսատեսի ջերմ ընդունելությանը։ Հենց նույն տարում կինոնկարը ստացավ «Ոսկե արծիվ», ինչպես նաև  «Կինոտավր» փառատոնի երկու՝  Գլխավոր և  Դիստրիբյուտորների ժյուրիի մրցանակները ։

 Աննա Մելիքյանը խոստովանում է, որ իր աշխատանքի վրա  չի ազդում այն ​​փաստը, որ իր անունը ներառված է  հեռանկարային ռեժիսորների ցուցակում․«Երբևէ ուշադրություն չեմ դարձնում նման բաներին։ Ես ինչպես նկարում եմ, այդպես էլ շարունակում եմ  նկարել: Ես ունեմ  ներքին խնդիրներ, որոնք ամենևին էլ չեն ազդում իմ աշխատանքի վրա։ Ես լուծում եմ դրանք, բայց դա ոչ մի կապ չունի իմ աշխատանքի հետ»։ Բացի այդ, նա կարծիք է հայտնել, որ «կինեմատոգրաֆում գոյություն չունի ինչ որ հատուկ «տղամարդկանց աշխարհ»։ «Հիմա շատ կին ռեժիսորներ կան, այդ թվում և Ռուսաստանում։ Այնպես որ, չկա այդպիսի հստակ բաժանում կինոյում»։

Դիտվել է 36 անգամ