Մոսկվացիները դիտելու են նախկին խորհրդային հանրապետությունների կինոն

1021293338Դեկտեմբերի 17-24-ը Մոսկվայի «Իլյուզիոն» կինոթատրոնում կանցկացվի XVI ազգային կինեմատոգրաֆների համաժողովը, որի շրջանակներւմ ցուցադրվելու են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Ղրղզստանի, Էստոնիայի, Ղազախստանի, Մոսկվայի և Յակուտիայի ռեժիսորների գործերը:

«Տարեցտարի Եվրասիայի կինեմատոգրաֆիստների հանդիպումների արժեքը մեծանում է: Համաշխարհային կինոյի տարածությունում հաջողությամբ գոյատևելու համար կարևոր է միմյանց ֆիլմերը տեսնելու և քննարկելու հնարավորությունը:
16-րդ անգամ մենք Մոսկվայում բացում ենք Ազգային կինեմատոգրաֆների համաժողովը. Մոսկվացիները և համաժողովի մասնակիցները կտեսնեն ֆիլմեր, որոնք ստեղծվել են մերձավոր արտասահմանում վերջին երկու տարվա ընթացքում և փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Համաժողովի շրջանակներում կացկացվի V միջազգային կինոդպրոցը, որի պարապմունքներին կմասնակցեն տարբեր մասնագիտությունների սկսնակ կինեմատոգրաֆիստներ: Իրենց ավագ գործընկերների ֆիլմերը տեսնելու հնարավորությունը չափազանց կարևոր է նրանց համար: Համաժողովի և կինոդպրոցի աշխատանքներին կմասնակցեն ռուսական կինոյի նշանավոր վարպետներ»,- հայտնել է համաժողովի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը:

XVI ազգային կինեմատոգրաֆների համաժողովի և V միջազգային կինոդպրոցի բացման արարողությունը կկայանա դեկտեմբերի 17-ին ժամը 17:00-ին «Իլյուզիոնում», կցուցադրվեն Արկա Մանուկյանի «Խաղաղության համար» և Մուրադ Իբրահիմբեկովի «Մարդ. եռագրություն» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև Էլդար Շենգելայայի «Կովկասյան եռյակ» խաղարկային ֆիլմը:

Բացի նշված ֆիլմերից, ծրագրում ընդգրկված են Ադիլխան Երժանովի «Ժանտախտը Կարատաս աուլում»(Ղազախստան), Վլադիմիր Բեկի «Թռչնակը» (Ռուսաստան), Էռնեստ Աբդիջափարովի «Կակազը » (Ղրղզստան), Ումեդշո Միրզոշիրինովի «Հաղթահարումը» (Տաջիկստան), Զուլֆիկար Մուսակովի «Աշնան մանրամասները» (Ուզբեկստան), Տատյանա Մյուլբայերի «Հրաժեշտի գաստրոլները» (Էստոնիա, Ղրղզստան), Հարություն Խաչատրյանի «Փակուղին», Յոլկին Տույչիևի «Տուն ջրահարսների համար» (Էստոնիա, Ուզբեկստան), Միրբալա Սալիմլիի «Կարմիր այգին» (Ադրբեջան, Ռուսաստան), Ալեքսեյ Ամբրոսևի «Մոլորվածները» (Ռուսաստան, Յակուտիա), Դալեր Ռահմատովի «Օդային Սաֆարը» (Տաջիկստան) և Տատյանա Էվերեստովայի «Նրա դուստրը» (Ռուսաստան):

 

 

Դիտվել է 34 անգամ