Գնահատվել է Արտավազդ Փելեշյանի ավանդը համաշխարհային կինեմատոգրաֆում

87bb7dac72e789a64131f3495730a7d5Լուսանկարը՝  Ասատուր Եսայանցի

Ականավոր հայ ռեժիսոր, բեմադրող-վավերագրող Արտավազդ Փելեշյանը Չեխիայի Հիգլավե քաղաքում անցկացվող Վավերագրական կինոյի միջազգային փառատոնի բացման ժամանակ (անցկացվել է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը) մրցանակ է ստացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար:

Ստեղծագործական համաժողովի տնօրեն Մարեկ Գովորկան, խոսելով Արտավազդ Փելեշյանի եզակի տաղանդի մասին, նշել է, որ այդ ռեժիսորին հաջողվում է հաղորդել կյանքի իմաստը ընդամենը էկրանային մի քանի րոպեի ընթացքում, իսկ  այն դիտարկումը, որ անում է բեմադրողն իր աշխատանքներում, ընդմիշտ կմնա կինեմատոգրաֆի պատմության մեջ:

Չեխական այս փառատոնում ներկայացվել է 250 ֆիլմ, ներառյալ՝ 58 համաշխարհային, 9 միջազգային և 11 եվրոպական պրեմիերաները:

Դիտվել է 197 անգամ