Կանադայի մարդու իրավունքների թանգարանը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմ է նկարահանել

unnamed-12Կանադայի հայ դատի հանձնախումբը, համագործակցելով Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ, հոկտեմբերի 13-ին կազմակերպել է թանգարանի նկարահանած «Խղճի գործեր. Արմին Վեգները և Հայոց ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:

Ցեղասպանության թեմայով ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի Հայկական երիտասարդական կենտրոնում: Ցուցադրությանը մասնակցել են Հայ դատի հանձնախմբի և թանգարանի հարյուրավոր անդամներ և աջակիցներ: Այս մասին տեղեկացնում է Asbarez լրատվականը:

Ֆիլմի ցուցադրմանը հաջորդել է քննարկում հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ:

unnamed-11

«Խղճի գործեր» ֆիլմը Երկրորդ համաշխարհայինի տարիներին քրիստոնյա հայ համայնքի նկատմամբ Օսմանյան կայսրության իրականացրած վայրագությունները ներկայացնում է գերմանացի բժիշկ Արմին Վեգների նկարահանած կադրերով: Վեգները, վտանգի տակ դնելով սեփական կյանքը, փորձել է որոշ քայլեր ձեռնարկել, և նրա պատմությունն ապացույցն է այն բանի, թե որքան կարևոր է պայքարել մարդու իրավունքների նման կոպիտ խախտումների դեմ: 1930 թ. Վեգները նաև դեմ է դուրս եկել Ֆաշիստական Գերմանիայի վարած հակասեմական քաղաքականությանը՝ գերմանաբնակ հրեաների անունից կոչով դիմելով Հիտլերին:

Թարգմ.՝  Սուսաննա Խաչատրյանի

Դիտվել է 36 անգամ