«Ցեղասպանության երեխաները» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Սիդնեյում

0000AUSTRALIA«Ասպարեզը» տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին Սիդնեյի «Ռայտ» թատրոնում տեղի ունեցավ Շահանե Բեքարյանի «Ցեղասպանության երեխաները» ֆիլմի  պրեմիերան:

62  րոպե տևողությամբ այս վավերագրական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների կրած դժվարությունների ու տառապանքների մասին, որոնք ներկայացված են 40 վերապրածների պատմությունների միջոցով: Նրանք իրենց վկայությունները ձայնագրել են Ավստրալիայում 1980-ական թթ.: Ֆիլմը նկարահանվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հետ համատեղ:

Ոգեշնչվելով իր պապի պատմություններից՝ Բեքարյանը հարցազրույցներ է վարում Ցեղասպանությունը վերապրածների հետ և անդրադառնում նրանց փորձություններին, որոնք, պահպանելով հայկական մշակույթը, ընդելուզվել են Ավստրալիայի հասարակությանը:

Դիտվել է 30 անգամ

Calendar

August 2016
M T W T F S S
« Jul   Sep »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031