73-րդ Վենետիկի կինոփառատոնի  մրցանակին հավակնող ֆիլմերը

ENQLPUXCXT89281Երեկ՝ հուլիսի 28-ին, Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքում հրապարակվեց մրցութային ծրագիրը, որում ընդգրկված է 55 ֆիլմ (20-ը հիմնական մրցույթում, 35-ը՝ «Հորիզոններում»):

Ծրագրում  ընդգրկված են Էմիր Կուստուրիցայի, Վիմ Վենդերսի, Թոմ Ֆորդի, Թերրենս Մալիքի, Անդրեյ Կոնչալովսկու և ուրիշ նշանավոր ռեժիսորների գործեր:

«Վատ պարտիա» (The Bad Batch), ռեժ.՝ Անա Լիլի Ամիրպուր, ԱՄՆ

«Կյանք» (Une Vie), ռեժ.՝ Ստեֆան Բրիզ, Ֆրանսիա, Բելգիա

«Լա Լա Լենդ» (La La Land), ռեժ.՝ Դեմիեն Շազել, ԱՄՆ (փառատոնի բացման ֆիլմը)

«Լույս օվկիանոսում» (The Light Between Oceans), ռեժ.՝ Դերեկ Սաենֆրենս, ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա

«Վաստակավոր քաղաքացի» (El Ciudadano ILustre), ռեժ.՝ Մարիանո Կոյն, Գաստոն Դյուպրա, Արգենտինա, Իսպանիա

« Spira Mirabilis», ռեժ.՝ Մասիմո Դ´Անոլֆի, Մարտինա Պարենտի, Իտալիա, Շվեյցարիա (վավերագրական)

«Հեռացող կինը» (Ang Babaeng Humayo), ռեժ.՝ Լավ Դիաս, Ֆիլիպիններ

«Վայրի շրջան» (La Region Salvaje), ռեժ.՝ Ամատ Էսկալանտե, Մեքսիկա

«Գիշերային կենդանիներ» (Noctural Animals), ռեժ.՝ Թոմ Ֆորդ, ԱՄՆ

«Փետուր» (Piuma), ռեժ.՝ Ռոան Ջոնսոն, Իտալիա

«Դրախտ» (Рай), ռեժ.՝ Անդրեյ Կոնչալովսկի, Ռուսաստան, Գերմանիա

«Ծծումբ» (Brimstone), ռեժ.՝ Մարտին Կուլհովեն, Նիդեռլանդներ, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա

«Ծիր կաթինի ճանապարհին» (On the Milky Road), ռեժ.՝ Էմիր Կուստուրիցա, Սերբիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ

«Ջեքի» (Jackie),ռեժ.՝ Պաբլո Լարրիան, ԱՄՆ, Չիլի

«Ճամփորդություն ժամանակի մեջ» (Voyage of Time), ռեժ.՝ Թերենս Մալիք, ԱՄՆ, Գերմանիա (վավերագրական)

«Կույր Քրիստոս» (El Cristo Ciego), ռեժ.՝ Քրիստոֆեր Մյուռեյ, Չիլի, Ֆրանսիա

«Ֆրանց» (Frantz), ռեժ.՝ Ֆրանսուա Օզոն, Ֆրանսիա, Գերմանիա

«Այդ օրերին» (Questi Giorni), ռեժ.՝ Ջուզեպպե Պիչչիոնի, Իտալիա

«Ժամանում» (Arrival), ռեժ.՝ Դենիս Վիլնյով, ԱՄՆ

«Գեղեցիկ օր» (Les Beaux Jours D’aranjuez), ռեժ.՝ Վիմ Վենդերս, Ֆրանսիա, Գերմանիա

 Արտամրցութային ծրագրում կցուցադրվեն  Պաոլո Սորրենտինոյի «Երտասարդ պապը»,  Ֆիլիպ Ֆալարդոյի «Արնահոսողը», Անտուան Ֆուկուայի «Հրաշալի յոթնյակը» , Մել Գիբսոնի «Անվտանգության նկատառումներով», Նիկ Հեմմի «Ճանապարհը», Բենուա Ժակոյի «Մարմնի նկարիչը», Սերգեյ Լոզնիցայի «Աուստերլիցը» և այլն, ընդհանուր առմամբ՝ 18 ֆիլմ:

 

Դիտվել է 52 անգամ