Տարեվերջին ԱՄՆ-ում տեղի կունենա «Իթակա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

kinopoisk.ru-The-Women-699159Ամերիկյան բոլոր կինոթատրոններում տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին տեղի կունենա Վիլյամ Սարոյանի «Մարդկաին կատագերգություն» վեպի հիման վրա նկարահանված «Իթակա» գեղարվեստական ֆիլմի համաշխարհաին պրեմերան: Ֆիլմի ռեժիսորը և մոր դերակատարը հանրաչանաչ Մեգ Ռայանն է, իսկ  գործադիր պրոդյուսերը՝աշխարհահռչակ Թոմ Հենքսը։ Ֆիլմում նկարահանվել է հանրահայտ դերասան Սեմ Շեպարդը։ Համացանցում արդեն հայտնվել է կինոնկարի պաշտոնական թրեյլերը։ Այս մասին տեղեկացնում է  moviepilot.com -ը։

Պետք է նշել, որ «Իթական» Ռայանի և Հենքսի չորրորդ համատեղ աշխատանքն է: Ֆիլմը նկարահանվել է շատ փոքր՝ 5 միլիոն դոլար գումարով, և մի շարք անկախ ֆիլմ արտադրող ընկերությունների (A Co-Op Entertainment, Apple Lane Prods., Pilothouse Pictures, Playtone, Bron Studios production) համատեղ արտադրություն է: Գեղեցկուհի Ռայանը ավելի քան ութ տարվա դադարից հետո կրկին կհայտնվի էկրաններին «Իթակա» ֆիլմում։

«Իթական» Վիլյամ Սարոյանի 1942 թ. գրած «Մարդկային կատակերգություն» վեպի էկրանավորումն է լինելու: Այս որոշչափով ինքնակենսագրական վեպը պատանի փոստատարի մասին է, որը ապրում է ամերիկյան փոքր Իթակա քաղաքում: Վեպի գործողությունները ծավալվում են երկրորդ համաշխարհայինի տարիներին: Հերոսի ավագ եղբայրը պատերազմ է գնում, իսկ ինքը մնում է տանը մոր, եղբոր ու քրոջ հետ և հոգ տանում ընտանիքի մասին:

Ուշագրավ է, որ 1943 թ. MGM կինոստուդիան գնել է Սարոյանից վեպն էկրանավորելու իրավունքը և դրա հիման վրա նկարահանել համանուն կինոնկարը, որում խաղում էին Միկկի Ռունին և Ֆրենկ Մորգանը: Կինոնկարն առաջադրվել է «Օսկար» մրցանակի հինգ անվանակարգերում, սակայն արձանիկը շահել է միայն «Լավագույն սցենար» անվանակարգում:

Դիտվել է 62 անգամ