«Ոսկե ծիրանը» նվաճեց Խորվաթիան

iOE1PGehxgJ8g9TRlqz5FE8T0LԱրդեն 13-րդ անգամ Հայաստանում մի շաբաթ հայկական ծիրանը կինոյի համ ստացավ կամ կինոն՝ ծիրանի: Հուլիսի 10-17-ը երևանյան հանդիսատեսը վայելեց մեր երկրի մշակութային տոներից մեկը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը՝ հնարավորություն ունենալով դիտելու համաշխարհային և հայկական հարյուրավոր լավագույն ֆիլմեր: Իսկ հուլիսի 16-ին Երևանի «Մոսկվա» 32957կինոթատրոնում կայացած փակման արարողությունից հետո փառատոնի մրցանակակիրները մրցանակների հետ միասին իրենց հետ տարան արևահամ ծիրանով լի զամբյուղներ:

Հայկական համայնապատկեր

b61d8825ef690f3c42f52a74f907cc33«Հայկական համայնապատկերի» խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվեց Աննա Արևշատյանի «Բարի լույս» ժապավենին, որը, ի դեպ, նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է: Այս մրցույթում նրա մրցակիցներն էին Դավիթ Սաֆարյանը («28:94 տեղական ժամանակով»), Աննա Մելիքյանը («Սիրո մասին»), Ալեքսանդր Անդրանիկյանը («Այդ ամբողջ ջեմը») և Ջիվան Ավետիսյանը («Վերջին բնակիչը»):

«Բարի լույսը» մի հեռուստաընկերությունում աշխատող լրագրողի մասին է, որը ղեկավարության հետ ունեցած հակասությունների պատճառով զրկվում է աշխատանքից: Այն սկզբունքները, որոնցով նա առաջնորդվել է ամբողջ կյանքում, փլվել են, իսկ ապագան անորոշ է: Կինը շարունակ համոզում է արտագաղթել: Հորը տեսնելու համար նա գնում է սահմանային գյուղ՝ հայրական տուն: Ճանապարհին արթնացած մանկության հուշերը 90-ականների դժվարին ժամանակների մասին օգնում են նրան վերագտնել իրեն և ճիշտ որոշում կայացնել:

Դավիդ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով» ֆիլմը երկու մրցանակ ստացավ՝ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը 2fd32bf88566a40fff0fe7d36e38c9ebլավագույն սցենարի համար և ժյուրիի հատուկ դիպլոմը:

«Հայկական համայնապատկերի» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանին» հավակնում էր չորս ֆիլմ (Էվելինա Բարսեղյանի «Բրավիստը», Նորա Մարտիրոսյանի «Փարիզ-Երևանը», Լուսինե Պապոյանի «Ռադիոլան» և լիբանահայ, ներկայումս ֆրանսիացի Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը»): Մրցանակը տարավ Վիգեն Արմենյանը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված յոթ ֆիլմերից էլ (Գոռ Մարգարյանի «Ավրորա», Գևորգ Ասլանյանի «Բալկանյան դաշնամուր», Ալբերտ Սարգսյանի «Իմ աշխարհը», Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը», Կոմս Շահբազյանի «Ռիթմ և ընդմիջումներ», Գարեգին Պապոյանի «Սխտորաշեն» և Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաները») լավագույնը ճանաչվեց Առնո Խայաջանյանի ֆիլմը:

Այսպիսով «Հայկական համայնապատկերի» երեք «Ոսկե ծիրաններից» միայն խաղարկային ֆիլմերի մրցանակը մնաց Հայաստանում, մյուս երկուսը՝ կարճամետրաժներինը և վավերագրականներինը գնացին Ֆրանսիա:

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանին» հավակնում էր 12 ֆիլմ Իսպանիայից, Վրաստանից, Թուրքիայից, Նիդեռլանդներից, Իրանից, Ռուսաստանից, Բելգիայից, Պարագվայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Խորվաթիայից: «Ոսկե ծիրանը» շնորհվեց Բրանկո Շմիդտի «Բալերի անունները» (Խորվաթիա) ֆիլմին, որը ստացավ նաև ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը:

255f1e90f0d6631235c2e12129f55231Մրցանակը ստանալիս Բրանկո Շմիդտը նշեց, որ հաճելիորեն զարմացած է այս պարգևներից մի ֆիլմի համար, որը նկարահանել է ընդամենը 150 հազար եվրոյով և 21 օրում, և հաճելի է մանավանդ, որ իր աշխատանքը գնահատվել է մասնագետների կողմից: Նա հույս հայտնեց, որ մյուս տարի ևս կգա Հայաստան մի նոր ֆիլմով:

«Բալերի անունները» մի տարեց զույգի մասին է, որը մի քանի տարի առաջ պատերազմի պատճառով ընդհատված կյանքը շարունակելու մտադրությամբ վերադառնում է իր վերականգնված տունը: Բայց կինն օրեցօր դառնում է ավելի ու ավելի օտար, ասես բացակա: Օգնելու փոխարեն ամուսինը նրա հետ կոպիտ և երբեմն էլ դաժան է վարվում: Սակայն այն միտքը, որ ինչ-որ բան է կատարվում կնոջ հետ, նրան ստիպում է հարցականի տակ դնել սեփական վարքագիծն ու արժեքները:

Խաղարկային ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրանը» և էկումենիկ ժյուրիի մրցանակը ստացավ իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղի «Անմահը» ֆիլմը: «Անմահը» մի 60-ամյա միայնակ տղամարդու մասին է, որը մեղավոր է համարում իրեն ընտանիքի կործանման համար և իր կյանքին վերջ տալու ուղիներ է փնտրում:

Իգլիկա Տրիֆոնովայի «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» (Բուլղարիա, Նիդեռլանդներ,Շվեդիա) ֆիլմն արժանացավ ժյուրիի հատուկ դիպլոմին:

Վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված 15 ֆիլմերից լավագույնը ճանաչվեց և «Ոսկե ծիրանը» շնորհվեց Եվգենի Գրիգորևի «Ձախ ափին հանդիման» (Ռուսաստան) ֆիլմին:

c4aa1c059ab016dd1d39455af5b450de«Ձախ ափին հանդիման» ֆիլմը քրոս-մեդիա նախագծի մի մասն է, ինչպես որ «Քաղաքի կոդ» կինոաշխատանոցը: Հասարակ քաղաքացիները արհեստավարժ կինեմատոգրաֆիստների աջակցությամբ դիտարկում են հայրենի քաղաքը: Նպատակը տարածքների յուրահատկությունների՝ քաղաքի կոդի բացահայտումն է: Ութ պատմություններից յուրաքանչյուրը ներկայացնում է մի կարևոր վայր կամ կերպար քաղաքի պատկերն ամբողջացնելու համար. մսագործ, որ նախկինում ջազմեն է եղել, շուկայում ապրանք վաճառող արվեստագետ, պարող-հրշեջ, Ռոստովի գեղեցկուհի և շատ ուրիշներ: Տեսախցիկի օգնությամբ զննելով աշխարհը՝ մասնակիցները քայլ առ քայլ փոխում են իրենց վերաբերմունքը թե՛ միջավայրի, թե՛ իրենց նկատմամբ:

Մրցանակը ստանալիս Եվգենի Գրիգորևը մաղթեց, որ նման մի էքսպերիմենտ էլ իրականացվի Երևանում:

Վավերագրական ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրանը» շնորհվեց Եժի Սլադկովսկու «Դոն Ժուան» (Շվեդիա, Ֆինլանդիա), ժյուրիի հատուկ դիպլոմը՝ Մարկուս Պարդուի «Մանուկը» (Բրազիլիա) ֆիլմերին: Նրանց մրցանակները խոստացան ապահով հասցնել հասցեատերերին, քանի որ նրանք ներկա չէին:

257c0385aec144e6f0320e41d67f0fb8Արարողության ընթացքում մրցանակ ստանալու համար առաջինը բեմ բարձրացավ երևելի բրիտանացի կինոդերասանուհի, կինոփառատոնի պատվավոր հյուր Ժակլին Բիսեթը: Փառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը նրան հանձնեց «Փարաջանովյան թալերը»:

«Շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին, որ երեք տարի համոզելուց հետո կարողացան ինձ բերել Հայաստան։ Գիտեմ, թե որքան դժվար է կազմակերպել նման փառատոներ։ Ուզում եմ նշել, որ դերասանի համար շատ կարևոր է հաղորդակցությունը հանդիսատեսի հետ, իսկ Հայաստանում նա շատ բարյացակամ է»,– ասաց Բիսեթը։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն էլ Անետա Երզնկյանի ձեռքով առաջին անգամ «Մշակույթի ասպետ» մեդալ շնորհեց ռուս կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովին 72dfbd2a6efdc860d05a38244986a9daկինոգիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայ–ռուսական հարաբերություններն ամրապնդելու համար։

c63ba3864bacad032e7c3cedfa8e3c09Այս տարի առաջին անգամ ևս մի մրցանակ շնորհվեց՝ փառատոնի նախագահի մրցանակը, որը ստացավ հայազգի ռուսաստանցի ռեժիսոր Աննա Մելիքյանն իր «Սիրո մասին» ֆիլմի համար:

Ուշագրավ է, որ և´ Ժակլին Բիսեթը, և´ Կիրիլ Ռազլոգովը խոստովանեցին, որ հայերեն սովորելու ցանկություն ունեն: Արդյոք այս մղումը նրանց մեջ առաջացավ այն պատճառո՞վ, որ Հայաստանում անցկացվող, հայկական փառատոնի որոշ հայ մասնակիցներ գերադասեցին ելույթ ունենալ ոչ թե հայ հանդիսատեսին հասկանալի և Հայաստանի պետական լեզվով՝ հայերեն, այլ կա´մ ռուսերեն, կա´մ անգլերեն՝ պատճառաբանելով որ կա´մ այդպես իրենց համար ավելի հեշտ է արտահայտվել, կա´մ ուզում են հասկանալի լինել հյուրերին, թեպետ բոլոր ելույթները համաժամանակյա թարգմանվում էին: Դժվար է ասել:

13-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին« ինչի առթիվ ավելի մեծ կարևորություն էր տրվել հայկական կինոյին: «Հայ կինո© նոր ժամանակներ» և «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրերի շրջանակներում ցուցադրվեց անկախության տարիներին ստեղծված 30 ֆիլմ:

Կինոփառատոնը հայտեր էր ստացել աշխարհի 91 երկրներից« իսկ մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդհանուր առմամբ ընդգրկված էր 135 ֆիլմ:

Հետահայաց ցուցադրությունների շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացվեցին Ժելիմիր Ժելնիկի, Ֆրեդ Քելեմենի և Ժակլին Բիսեթի ֆիլմերը:

«Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրի շրջանակներում ներկայացվեցին իրանցի կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Բալի համը» և Ռուբեն Գևորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմերը:

«Երևանյան պրեմիերա» արտամրցութային ծրագրի շրջանակում՝ Ջանֆրանկո Ռոզիի «Հրավառ ծովը»« Դմիտրի Իգմեստևի «Անամուսնական ճամփորդություն»« Օզջան Ալփերի «Քամու հուշեր»« Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս« թանկագին Պյոտր»« Քրիստի Պուլուի «Սիեռանևադա»« Վիտալի Մանսկու «Արևի շողերի տակ»« Մաջիդ Բարզեգարի «Ամենասովորական քաղաքացի» ֆիլմերը: Հայաստանում օտարերկրյա առաքելությունների հետ համագործակցությամբ ցուցադրվեցին նաև բասկական, դանիական, Ֆրանսիական, ռուսական, գերմանական, լեհական լավագույն ֆիլմերը, իսկ Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ ձեռնարկված «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին անգլիացի դասականի երկերի լավագույն էկրանավորումները:

 

Դիտվել է 75 անգամ