Մերիլ Սթրիփը՝ բրիտանացիների վերջին 20 տարվա ամենասիրված դերասանուհի

672107590129Բրիտանական կինոթատրոնների Sky Cinema ցանցի անցկացրած հարցման արդյունքով բրիտանական հանդիսատեսի ամենասիրած դերասանուհին վերջին 20 տարում Մերիլ Սթրիփն է: Մեծ Բրիտանիայում ամենասիրված դերասանների վարկանիշի վերին հորիզոնականներում են նաև Հարիսոն Ֆորդը, Թոմ Քրուզը և Թոմ Հենքսը:
«Մերիլ Սթրիփը հաճույք է պատճառել մեզ տասնամյակների ընթացքում և լիովին արժանի է վերջին 20 տարվա մեծագույն դերասանուհու տիտղոսին»,- հայտնում են հարցման կազմակերպիչները:
67-ամյա Սթրիփը հաղթել է շատ մեծ առավելությամբ՝ ստանալով ձայների կեսից ավելին: Նրան ամենից մոտ կանգնած մրցակիցը Ջուդի Դենչն է, որին ձայն է տվել հարցման մասնակիցների 40%-ը: Երրորդ տեղը ձայների 34%-ով զբաղեցրել է Ջուլյա Ռոբերտսը, չորրորդը՝ Սանդրա Բալըքը, որի օգտին ձայն է տվել մասնակիցների 32%-ը: Իսկ Սկառլետ Յոհանսոնը, որ վերջերս ճանաչվեց ամենից բարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանուհի, փաստորեն Մեծ Բրիտանիայում առանձնապես մեծ համբավ չունի. նա ստացել է ձայների ընդամենը 13%-ը:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, վերջին 20 տարվա լավագույն դերասանների վարկանիշը, միմյանցից շատ փոքր անջրպետով, գլխավորում են Թոմ Քրուզը (36%), Հարիսոն Ֆորդը (35%) և Թոմ Հենքսը (35%): Նույնքան փոքր հեռավորությամբ նրանց հաջորդում են Ջոնի Դեփը, Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը, համապատասխանաբար, 33%, 31% և 30% ձայներով:

 

Դիտվել է 31 անգամ