Հարիսոն Ֆորդ, Սկառլետ Յոհանսոն. հրապարակվել է ամենաեկամտաբեր հոլիվուդյան դերասանների վարկանիշը

Box-Office-MojoԸստ Box Office Mojo հրատարակության տվյալների՝ Հարիսոն Ֆորդը գլխավորում է բոլոր ժամանակներում ամենից շատ փող բերած հոլիվուդյան դերասանների վարկանիշը: hf_vs
Հարիսոն Ֆորդը նկարահանվել է 41 կինոնկարներում,, որոնք ԱՄՆ-ի կինովարձույթում հավաքել են ընդհանուր հաշվով 5 մլրդ դոլար: Ֆորդին հաջորդում է Սեմյուել Լ. Ջեքսոնը՝ 4,6 մլրդ ցուցանիշով 68 կինոնկարներում կատարած աշխատանքի համար: Ամենաեկամտաբեր դերասանների եռյակը եզրափակում է Մորգան Ֆրիմանը, որը նկարահանվել է 60 ֆիլմերում, որոնք 4,4 մլրդ դոլար են բերել:

218835_500x800x250Առաջին տասնյակում են նաև Թոմ Հենքսը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Էդդի Մերֆին, Թոմ Քրուզը, Ջոնի Դեպը և Մայքլ Քեյնը:
Տասներոդ տեղում միակ դերասանուհին է՝ Սկառլետ Յոհանսոնը՝ 3,3 մլրդ դոլար ցուցանիշով 37 ֆիլմերի մասնակցելու համար: Այսպիսով Սկառլետ Յոհանսոնը ամենաեկամտաբեր դերասանուհին է Անուրջների ֆաբրիկայի ողջ պատմության ընթացքում:

Դերասանուհիների շարքում երկրորդ տեղում է Քեմերոն Դիասը, ապա՝ Հելենա Բենեմ Կարտերը, Քեյթ Բլանշետը, Ջուլյա Ռոբերտսը, Էլիզաբեթ Բենքսը, Էմմա Ուոթսոնը, Սանդրա Բալըքը և Էնն Հեթուեյը: Վերջինս եզրափակում է 50 անուն բովանդակող վարկանիշը:

Հրատարակությունը համանման վարկանիշներ է կազմել ռեժիսորների, պրոդյուսերների, սցենարիստների և կինոկոմպոզիտորների համար:
Ամենաեկամտաբեր ռեժիսորների առաջին հնգյակում են Սթիվեն Սփիլբերգը (4,3 մլրդ դոլար/ 29 ֆիլմ), Մայքլ Բեյը (2,2 մլրդ/12 ֆիլմ), Պիտեր Ջեքսոնը (2,1 մլրդ/12 ֆիլմ), Ռոբերտ Զեմեկիսը (2,1 մլրդ/17 ֆիլմ) և Ջեյմս Քեմերոնը (1,9 մլրդ/ 9 ֆիլմ):Executive producer Steven Spielberg arrives for the world premiere of Universal Pictures motion picture "Cowboys & Aliens" in California

Սթիվեն Սփիլբերը գլխավորում է նաև ամենաեկամտաբեր կինոպրոդյուսերների վարկանիշը 67 կինոնկարների բերած 77,5 մլրդ դոլար ցուցանիշով:
Սցենարիստների շարքում առաջին տեղը գրավում է Ջորջ Լուկասը, իսկ ամենաեկամտաբեր կինոկոմպոզիտորը, պարզվում է, Հանս Ցիմմերն է, որ երաժշտություն է գրել 110 կինոնկարի համար, որոնք վարձույթում վաստակել են 10,5 մլրդ դոլար:

 

Դիտվել է 43 անգամ