Ավելի շատ կանայք և ռասաներ Ամերիկայի կինոկադեմիայում

idris_elba__daniel_dae_kim_frieda_pinto_and_alicia_vikander_split

Ձախից աջ՝ Իդրիս Էլբա, Դենիել Դե Կիմ, Ֆրիդա Պինտո, Ալիսիա Վիկանդեր

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, Ամերիկայի կինոակադեմիան այս տարի նոր անդամների աննախադեպ թվով՝  683 հրավեր է ուղարկել՝ ի նշան ակադեմիան ընդլայնելու և բազմազան դարձնելու ջանքերի: «Եթե բոլորն ընդունեն անդամագրվելու հրավերը, կինոակադեմիան կսկսի փոխել իր ժողովրդագրական դեմքը, որը քննադատության է ենթարկվել անցյալում այն բանի համար, որ չափից ավելի ծեր է, չափից ավելի տղամարդկային ու չափից ավելի սպիտակ»,- ասվում է աղբյուր կայքում:

Բանն այն է, որ 2014 թ. «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը  փոքրամասնությունների բացակայության պատճառով  բողոքի ալիք առաջացրեց սոցցանցերում մեծ տարածում գտած  #OscarsSoWhite հաշթեգով («Այսքան սպիտալ «Օսկար»):  Բայց երբ իրավիճակը կրկնվեց  ու ընդվզումն ավելի սրվեց  նաև 2015-ին (այս տարի փետրվարի  սկզբին նույնիսկ որոշ դերասաններ խոստանում էին  բոյկոտել  «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը), պարզ դարձավ, որ գործնական քայլեր պետք է ձեռնարկել:

Բավական է ասել, որ հրավիրվածների 46 տոկոսը կին է, 41 տոկոսը՝ գունամորթ: Բացի այդ,  683-ից 283-ը  արտասահմանցի են, որոնք ներկայացնում են 59 երկիր (բրիտանացի Քեն Լոուչ, իրանցի Աբբաս Քյառոսթամի, ռուս  Ալեքսանդր Ռոդնյանսկի, Վիկտոր Կոսակովսկի և այլք):

Այսպիսով, եթե բոլոր հրավիրվածները հաստատեն իրենց անդամակցությունը, ապա  կինոակադեմիան մի փոքր կփոխի  իր նկարագիրը. տղամարդկանց հարաբերակցությունը ակադեմիայի կազմում 75 տոկոսից կնվազի մինչև 73 ոկոս, իսկ սպիտակամորթներինը՝ 92 տոկոսից 89 տոկոս:

Դիտվել է 20 անգամ