«Խոստումը» խոստանում է ցուցադրվել  այս տարվա վերջին

0000The-Promise

Օսկար Այզեկ և Քրիստիան Բեյլ

«Ասպարեզը», հղում անելով «Խոստում» ֆիլմի արտադրողներին մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացնում է, որ Քըրք Քըրքորյանի «Թրանզիտա» ընկերության հիմնած «Սըրվայվըլ Փիքչըրզ» («Վերապրումի Ֆիլմեր») ընկերության երախայրիքի՝ այնքան սպասված «Խոստում» («The Promise») ֆիլմի նկարահանումներն ավարտված են: Ֆիլմը պատմում է մի սիրո մասին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Ամենայն հավանականությամբ այն կինոթատրոններում կցուցադրվի դեկտեմբերի սկզբին:

zonhywyr367624

Թերրի Ջորջ

Կինոնկարի ռեժիսորն է բրիտանացի օսկարակիր Թերրի Ջորջը, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը (նույնպես օսկարակիր) և Օսկար Այզեկը, որ «Գոլդն գլոբի» մրցանակակիր է: Նկարահանվել են նաև Շառլոտա լը Բոնը, Ջեյմս Կրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Աղդաշլուն և Անժելա Սաֆարյանը:

Նկարահանումների ավարտին «Սըրվայվըլ Փիքչըրզի» համաղեկավար և պրոդյուսեր  Էրիկ Էսրայիլյանը «Ասպարեզին» հղված նամակում գրել է, որ «Քըրքորյանը կհպարտանար, և դա առանց այդ էլ ծանր աշխատանքն ավելի պարտավորեցնող է դարձնում»:

Հեղինակները հայտարարել են, որ կինոնկարը ներկայացվելու է  «Օսկար» մրցանակաբաշխության, և մեծ է հավանականությունը, որ այն հայտնվի կարճ ցուցակում:

Ի դեպ, ըստ espanarusa կայքի,  անցած տարի ամռանը, երբ ընթանում էին նկարահանումները, Թերրի Ջորջը Օսմանյան կայսրության էր «վերածել» Իսպանիան:  Նկարահանումները կատարվել են Մադրիդում, Սեգովիայում, Ավիլայում և Ֆիգեյրասում (XVIII դարի Սան Ֆեռան ամրոց): Մասսայական նկարահանումների դերակատարները նույնպես ընտրվել են տեղի բնակչությունից:

Դիտվել է 175 անգամ