«Կինոտավր» փառատոնի հաղթողները՝ Խաբենսկի,  Պավլենկովա, Կարաս և Սերեբրեննիկով

DSC_6923 Երեկ՝ հունիսի 13-ին, փառատոնի փակման արարողությանը ներկա էին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և ՌԴ նախագահի խորհրդական մշակույթի գծով Վլադիմիր Տոլստոյը:

Սոչիի Ձմեռային թատրոն տանող կարմիր գորգով քայլեցին«Կինոտավրի» նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին, փառատոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը դերասանուհի Պաուլինա Անդրեևայի հետ, Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը, դերասաններ Դմիտրի Դյուժևը, Գոշա Կուցենկոն՝ կնոջ և աղջկա հետ, Սերգեյ Բեզռուկովը, Սերգեյ Գարմաշը, Վիկտորյա Տոլստոգանովան, Ալիկա Սմեխովան, Աննա Չիպովսկայան և ուրիշներ:

Արարողությունը բացեց դերասան Դմիտրի Դյուժևը՝ խոստովանելով, որ ժամանակին հրաժարվել է կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվելուց, որպեսզի չգժտվի բարեկամների և գործընկերների հետ:

«Ես, ի տարբերություն Դիմայի, համարձակվեցի և նոր փորձ ձեռք բերեցի… Ուզո՞ւմ ես թշնամիներ ձեռք բերել, ընկերներդ ձանձրացրե՞լ են, ուրեմն գնա ժյուրի»,- ասաց դերասանուհի Մարիա Շալաևան՝ ժյուրիի հատուկ դիպլոմը հանձնելիս:"The Student (Uchenik)"  Photocall - The 69th Annual Cannes Film Festival

«1446849319Կինոտավրի» գլխավոր մրցանակը ստացավ Օկսանա Կարասի «Լավ տղա» ֆիլմը իններորդդասարանցի ինքնավստահ տղայի կյանքի մասին, լավագույն ռեժիսոր ճանաչվեց «Աշակերտ» ֆիլմի  ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը:

 

«Լավագույն կինո կինոյի մասին» դիպլոմը ստացավ  Իլյա Ուչիտելի (Ալեքսեյ Ուչիտելի որդին) դեբյուտային լիամետրաժ «Մեծ գյուղի լույսերը» ֆիլմը երկու ընկերների մասին, որոնք փոքր ավանի կինոթատրոնը փրկելու համար առևանգում են դերասան Դմիտրի Դյուժևին: Ուչիտելի կատակերգությունը ստացավ նաև Գրիգորի Գորինի անվան մրցանակը լավագույն սցենարի համար (սցենարիստ՝ Կոնստանտին Չելիձե):

Մշակույթի նախարարը հանձնեց ռեժիսորական լավագույն դեբյուտի մրցանակը «Ուրիշի աշխատանք» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Դենիս Շաբաևին: Կինոնկարը պատմում է գաստերբայտերի ընտանիքի կյանքի մասին Մոսկվայում:

«Կարճամետրաժ» մրցույթում հաղթող ճանաչվեց ռեիսոր Վադիմ Վալիուլլինի «Վարկը»:

detail_27e2d10e76334d3133fcb27aad87adafԿինոգետների և կինոքննադատների գիլդիան իր մրցանակը հանձնեց Ալեքսեյ Նաումովին՝ «Ամառանոց» haneb-pic410-410x230-44501կարճամետրաժ ֆիլմի համար: Քննադատները գնահատեցին նաև Իվան Ի. Տվերդովսկու «Զոոլոգիա» լիամետրաժ ֆիլմը հասուն տարիքի և ոչ այնքան երջանիկ կնոջ մասին, որի վրա, ի լրումն ամեն ինչի, պոչ է աճել: Գլխավոր դերը մարմնավորող Նատալյա Պավլենկովային էլ ժյուրին ճանաչեց «Լավագույն դերասանուհի»: Ի դեպ, արարողությունը սկսվելուց առաջ շատերն էին կանխատեսել նրա հաղթանակը: «Լավագույն դերասան» ճանաչվեց Կոնստանտին Խաբենսկին Ալեքսեյ Կրասովսկու «Կոլեկտոր» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար, որը ներկա չէր արարողությանը: Ժյուրին մրցանակ տվեց նաև ֆիլմի օպերատոր Դենիս Ֆիրստովին, որը կարողացել է դժվարին խնդիր լուծել, քանի որ կինոնկարի գործողությունները տեղի են ունենում մթության մեջ:

Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակը լավագույն երաժշտության համար շնորհվեց ռուսական ծագումով ֆրանսիացի ռեժիսոր Գիյոմ Պրոցենկոյի «Արթնացրու ինձ» ֆիլմի կոմպոզիտորներին՝ Ջորջո Ջամբոյին և Իգոր Վդովինին:

«Կինոտավր» փառատոնն անցկացվեց Սոչիում հունիսի 6-13-ը:

Սա ամենանշանավոր կինոփառատոներից է Ռուսաստանում և ամեն տարի անցկացվում է Սոչիում 1991 թ. ի վեր: Նախագահը պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին է: Փառատոնի շրջանակներում անցկացվում են լիամետրաժ խաղարկային կինոյի մրցութային ծրագիրը, կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը, «Կինոն հրապարակում» ժանրային ժապավենների ծրագիրը, արտասահմանյան հյուրերի համար (դիստրիբյուտորներ, լրագրողներ, միջազգային կինոփառատոների տնօրեններ և ներկայացուցիչներ) Showcase հատուկ ցուցադրությունները, հատուկ և տեղեկատվական ցուցադրություններ, հետահայացներ:

Աղբյուրը՝ ՌԻԱ նովոստի

Դիտվել է 46 անգամ