Մել Գիբսոնը պատրաստվում է նկարահանել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը

coverlg_homeԱշխարահռչակ ռեժիսոր Մել Գրբսոնը՝ համագործակցելով սցենարիստ Ռանդալ Ուոլեսի հետ, պատրաստվում է նկարահանել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը, որը նկարագրելու է Հիսուսի հարության պատմությունը: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

Ռանդալ Ուոլեսը, որն արժանացել է Ակադեմիական մրցանակի Մել Գիբսոնի՝ 1995 թվականին նկարահանած «Քաջ սիրտը» օսկարակիր ֆիլմի սցենարի համար, հինգշաբթի օրը հաստատել է այն խոսակցությունները, որ ինքը սկսել է սցենար գրել Քրիստոսի հարության մասին պատմող ֆիլմի համար: Նա նաև նշել է, որ ֆիլմի թեման իր համար նաև մասնագիտական է, քանի որ Դյուքի համալսարանում ուսանել է Կրոնի պատմություն:

«Միշտ ցանկացել եմ պատմել այդ պատմությունը: «Քրիստոսի չարչարանքները» միայն սկիզբն է և դեռ շատ բան կա պատմելու»․- նշել է նա: Ուոլեսը նաև հավելել է, որ ֆիլմի շարունակությունը նկարելու իրենց մտադրության վրա մեծապես ազդել է քրիստոնյա համայնքը, քանի որ վերջիններս «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը համարում են Հոլիվուդի լավագույն ֆիլմը, և շարունակաբար խնդրել են հեղինակներին նկարահանել շարունակությունը։the_passion_of_the_christ_still

Ինչպես հայտնի է Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը, որը պատմում է Քրիստոսի նկատմամբ հալածանքների և նրա խաչելության մասին, էկրան է բարձրացել 2004 թվականին և համաշխարահային կինովարձույթում հավաքել է շուրջ 612 միլիոն դոլար, մինչդեռ ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 30 միլիոն դոլար:

 

Թարգմ.՝ Սուսաննա Խաչատրյանի

Դիտվել է 184 անգամ