Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին-2» ֆիլմում

Crossbones_a_lՆշանավոր հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին-2» ալմանախում: Այդ մասին պատմել է ինքը՝ ռեժիսորը նոր կինոնախագծերի պաշտպանության ժամանակ:

 «Մեր հաջորդ ալմանախը նույնն է՝ դասախոսություն «Ստրելկայում». հինգ նովել սիրո մասին, բայց հիմա դրանք նկարահանելու են տարբեր ռեժիսորներ»,- ասել է Մելիքյանը:

Մալկովիչը կատարելու է դասախոսի դերը, որը բացատրում է, թե ինչպես պահպանել սերն ամուսնական կյանքում: Բացի այդ, նա Ինգեբորգե Դապկունայտեի հետ խաղալու է ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլու նովելում:kinopoisk.ru-Pro-lyubov-2585350

 

Աննա Մելիքյանի առաջին «Սիրո մասին» ֆիլմը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել որպես 2015 թվականի լավագույն խաղարկային ֆիլմ:

62-ամյա Ջոն Մալկովիչը ամերիկյան թատրոնի և կինոյի դերասան է, պրոդյուսեր և կինոռեժիսոր, «Օսկարի» կրկնակի հավակնորդ: Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կարդալուց հետո այրել», «Վտանգավոր կապեր», «Լինել Ջոն Մալկովիչ» և այլն:

 

 

Աղբյուրը՝   ria.ru

Դիտվել է 60 անգամ