«Հայաստա՛ն, իմ սե՛ր»  Հայոց  ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ամերիկյան պրեմիերան դրական արձագանքների է արժանացել

81730Ինչպես գրում է Armtimes.com-ը  ԱՄՆ-ում վերջերս տեղի է ունեցել 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան: Աշխատանքը ներկայացնում է նկարիչ Տիգրան Օրբելյանի կյանքը, ով ականատես է լինում թուրքերի կողմից մոր, հոր եւ պապի սպանություններին: Մոր մահից հետո նա փախչում է ԱՄՆ, որտեղ մեծ նկարիչ է դառնում: Նա ողջ կյանքն ապրում է մտքում պահելով սարսափելի դեպքերը: Նկարչի դերում հանդեսէ եկած Արման Նշանյանը պատմել է  ֆիլմում իր աշխատանքի մասին: «Այս դերն ինձ համար շատ դժվար էր նախ որպես հայ, երկրորդ որպես դերասան, քանի որ 18-ից մինչեւ 100 տարեկան կերպարին միայն ես եմ մարմնավորել: Մի ուրիշ զգացմունքն ես ապրում, երբ խաղում ես մի ֆիլմում, որի թեման շատ նուրբ եւ փխրուն տեղ է զբաղեցնում ոչ միայն քո, այլեւ քո ամբողջ ազգի հոգում»,-ասաց նա: Ֆիլմում նկարահանվե լէ նաեւ դերասանի մայրը՝ Շաքե Թուխմանյանը: Նա հանդես է եկել գլխավոր հերոսի տատի դերում: Դերասանուհին մասնակցել է քաստինգին եւ դերն ստանալուց հետո, իմանալով, որ հեղինակները դժվարանում են գտնել նկարչի դերակատարին, առաջարկել էդիտարկել որդու թեկնածությունը: «Մայրս մարմնավորում է տատիս դերը, նրա անունն Անուշ է: Ցավոք, միայն մեկ փոքրիկ հիշողության տեսարան եմ ունեցել մայրիկիս հետ, բայց շատ մեծ բավականություն եմ ստացել այդ աշխատանքից: Իմ ամենասիրելի դերասանուհին եղել է եւ կմնա մայրիկս, քանի որ նա միշտ կարողանում է ինձ խորը եւ յուրահատուկ կերպով հուզել: Իմ դերասանական երազանքն է որեւէ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել մորս եւ հորս հետ միասին»,-ասաց նա: Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը ռումինացի Դիանա Անգելսոնն է: Ինչպես նշում է Արման Նշանյանը, ամերիկացի հանդիսատեսը լավ է ընդունել աշխատանքը: Այն մանրամասն լուսաբանվել է հայտնի LA Times-ի կողմից: Հնարավոր է՝ ֆիլմը ցուցադրվի նաեւ Հայաստանում:

Դիտվել է 65 անգամ