Ջոն Մալկովիչը Կանն կտանի չհրկիզվող պահարանը, որում պահվում է 100 տարի անց ցուցադրվելիք ֆիլմը

1462625305_100-years-the-movie-you-will-never-see2Ամերիկյան դերասան Ջոն Մալկովիչը Կանն կտանի այն չհրկիզվող պահարանը, որում պահվում է «100 տարի. ֆիլմ, որը երբեք չեք տեսնի» ժապավենը:  Երբեք չենք տեսնի, քանի որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2115 թվականի նոյեմբերի 18-ին: Կինոնկարը պահվում է հատուկ չհրկիզվող փակ պահարանում,  այնպես, որ ավտոմատ կբացվի 100 տարի անց:  Իսկ այսօր Կաննի փառատոնի այցելուներն ընդամենը կարող են լուսանկարվել այդ պահարանի կողքին:

Կինոնկարի ռեժիսորը Ռոբերտ Ռոդրիգեսն է («Մեղքերի քաղաքը», «Լրտեսների զավակները»), իսկ գլխավոր դերում ինքը՝ Մալկովիչն է:

Կաննի կինոփառատոնի տնօրինությունը ժապավենը բնորոշել է որպես «նորարարական կինեմատոգրաֆիական նախագիծ» և հույս հայտնել, որ սերունդներն այն կդիտեն որպես 2116 թվականի «Ոսկե արմավենու ճյուղի» հավակնորդ ֆիլմ:

Սակայն A.V. Club հրատարակությունն այսօր էլ առաջարկում է հատուկ փառատոնային մրցանակ շնորհել այդ աշխատանքին՝ «Արմավենու ճյուղ ամենքի և ամենուր ժամանակի անիմաստ կորստի համար»:

 

Դիտվել է 52 անգամ