Ռուսական կինոյի պատմության մեջ առաջին «Օսկարը» կցուցադրեն մայիսի 9-ին

06172220.372147.9275Խոսքն այն մրցանակի մասին է, որը 1943 թ. ստացել է «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի մոտ» խորհրդային վավերագրական ֆիլմը: Մրցանակը հնարավոր կլինի տեսնել վաղը՝ Հաղթանակի օրը Ստրաստնոյ զբոսայգում:

«Մի օր՝ մայիսի 9-ին,  մեզ կտան առաջին ռուսական «Օսկարը»: Դա գիպսից փոքրիկ  արձանիկ է: Այն կհանձնի Կինոյի թանգարանը՝ ընդառաջ գնալով մեզ:  Հնարավոր կլինի լուսանկարել այդ մրցանակը և հիշել, որ մեր կինեմատոգրաֆն առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել դեռ այն ժամանակ »,- հայտարարել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին:

Նրա խոսքով՝  դա նույնպես Հայրենական մեծ պատերազմի հիշատակ է, Ամերիկայի կինոակադեմիկոսների գնահատականը ոչ միայն ֆիլմի որակին, այլև առաջին հերթին  բովանդակությանը:

Ժապավենը նկարահանել են 15 ռազմաճակատային օպերատորներ: Ռեժիսորներն են Լեոնիդ Վառլամովը և Իլյա Կոպալինը: ԱՄՆ-ում ֆիլմը ցուցադրվել է «Մոսկվան պատասխան հարված է  հասցնում» անվանումով:

1943 թ. «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացվել է 25 կինոնկար, մրցանակ են ստացել չորսը, այդ թվում՝ «Ճակատամարտ Միդուեյի համար», «Պատերազմի նախերգանքը» և «Ճակատի գիծը՝ Կոկոդա»: Խնայողության նպատակով «Օսկարը» պատրաստվել է ոչ թե մետաղից, այլ գիպսից:

Դիտվել է 59 անգամ