Հայկական ու ասիական կինոակադեմիաները որոշել են համգործակցել

g9iLwvPywOg63wP91kefP2xp9hՀայկական ազգային կինոակադեմիան սկսում է իր համագործակցությունը միջազգային կինոակադեմիաների հետ: Համատեղ պայմանավորվածության արդյունքում այս տարվանից Հայկական ազգային կինոակադեմիան կհանդիսանա Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի  (Asia Pacific Screen Academy) հիմնական գործընկերն ու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ասիական խաղաղօվկիանոսյան  կինոակադեմիայի 10-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝  Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում:

Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է հայկական ֆիլմերի հայտերի ընդունելություն Ասիական խաղաօվկիանոսյան կինոակադեմիայի մրցանակաբշխությանը ներկայացնելու նպատակով՝ հետևյալ անվանակարգերի համար. Լիամետրաժ խաղարկային ֆիլմ, Մանկական լիամետրաժ ֆիլմ, Վավերագրական լիամետրաժ ֆիլմ և Անիմացիոն լիամետրաժ ֆիլմ: Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 15-ը՝ ք. Երևան Մոսկովյան 3 հասցեով՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գրասենյակ:

Դիտվել է 14 անգամ