«Հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմը բացահայտում է Կոմիտասի կյանքի փակ էջերը

maxresdefaultԻնչպես տեղեկացնում է «Հայկական չափորոշիչ» կինոկենտրոնը, տեղի է ունեցել «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան:

Որևէ երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը: Հավաքելով հայկական ժողովրդական երգերը՝ նա դրանք ժողովրդին էր վերադարձնում մաքրված և վերածնված:

Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում:  Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:

«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:

Դիտվել է 131 անգամ