«Օլիմպիկոս»՝ Սահակյանցների նոր ֆիլմը

146d41ad-b2d5-4a13-a576-88e5579f6270«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիան իր հավատարիմ հանդիսատեսին չի ստիպի երկար սպասել: Սահակյանցների արվեստանոցի հերթական արտադրանքը «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմն է, որի աշխատանքների ավարտը նախատեսված է 2018 թվականին:
«Եթե «Անահիտը» հաջողությամբ դիտվում էր բոլոր տարիքային խմբերում, մեր նոր ֆիլմն էլ ավելի կդիտվի, քանի որ լեզուն լինելու է ավելի ուրախ՝ միաժամանակ չզրկվելով ee79d95d-c3cf-447c-a951-342421a6bdfdխորը իմաստից: Այս ձևաչափը վստահ կարելի է համարել ընտանեկան»,- «Կինոաշխարհի» հետ զրույցում նշում է ֆիլմի համառեժիսոր Հայկ Սահակյանցը:
«Օլիմպիկոսը» պատմում է հայոց Վարազդատ թագավորի մարզական արկածների մասին: Արշակունյաց թագավորության արքան 394 թ. օլիմպիական խաղերում դարձել է բռնցքամարտի մրցումների հաղթող, և նրան շնորհվել է «Օլիմպիկոս» տիտղոսը: Սահակյանցները որոշել են այս պատմական դրվագը ներկայացնել նոր դիտակետից` կատակերգության ժանրով:

«Օլիմպիկոսի» գաղափարն առաջացել է դեռ 2009 թ., երբ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն աշխատում էր կրթական ֆիլմաշարի վրա: Հին Հունաստանի պատմությանն անդրադառնալիս նա խոսել է նաև արքա-օլիմպիկոս Վարազդատի մասին, որը փայլուն մասնակցություն է ունեցել օլիմպիական խաղերում և անգամ հաղթել: Այս փաստը մեծ հետաքրքրություն է առաջացրել մուլտիպլիկատորների ընտանիքում, որովհետև ստեղծագործելու, երևակայության նյութ է տվել:

Սակայն 2009 թ. ստուդիայի համար առաջնահերթ էր «Անահիտ» մուլտ-հեքիաթը, այն ավարտին հասցնելուց հետո միայն թիմը որոշեց վերադառնալ Վարազդատ արքային նորովի ներկայացնելու գաղափարին: Ամենամեծ բարդություններից մեկը, որին բախվել է ստեղծագործական խումբը, սյուժեի մշակումն էր, քանի որ թե´ Վարազդատ արքայի, թե´ պատմական ժամանակաշրջանի մասին բավականչափ տեղեկություններ չկային:

Ֆիլմի հիմքում այն գաղափարն է, որ Վարազդատ արքան շատ լավ մարզիկ էր, որին հաջողվել է արժանապատվորեն ներկայացրել հայ ազգը միջազգային մարզական ասպարեզում:

c597b6af-2742-49a4-bcf7-68b041d87b95Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցը և Հայկ Սահակյանցը, սցենարի հեղինակներն են Դավիթ Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցը, Հայկ Սահակյանցը և Վարդան Զադոյանը: Վերջինս նաև երկխոսությունների հեղինակն է: Բեմադրող նկարիչը Էռնեստ Մուրադյանն է, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը: «Օլիմպիկոսի» պրոդյուսերական աշխատանքները վստահվել են «Շարմ հոլդինգ» ընկերությանը:

Նշենք, որ Ռոբերտ Սահակյանցի ավանդույթները հաջողությամբ շարունակում է ընտանիքը, 2010 թ. հիմնել է «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» մուլտիպլիկացիոն ստուդիան, որը խոշոր, արտերկրում մրցունակ մուլտիպլիկացիոն կինոնախագծեր է իրականացնում:

Ստեղծագործական այս թիմի 5-ամյա աշխատանքի հաջողված արդյունքներից է նաև «Անահիտը»: Դիտումների քանակով այն ռեկորդ է սահմանել հայկական մուլտարտադրության ոլորտում. կինովարձույթում եղած ընթացքում այն դիտել է ավելի քան 80 հազար հանդիսատես:
Տ.Գ.

 

Դիտվել է 590 անգամ