Ձայնագրվեց «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտությունը

2222dasdsՋիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հետարտադրական փուլում է: Ինչպես հայտնի է, արցախյան պատերազմի թեմայով պատրաստվող լիամետրաժ խաղարկային ֆիլմի երաժշտությունը գրել է համաշխարհաին ռոք-աստղ Սերժ Թանկյանը:

«Սերժ Թանկյանը կարդաց ֆիլմի սցենարը, դիտեց իմ նախորդ՝ «Թևանիկ» ֆիլմը, և հանձն առավ գրել «Վերջին բնակչի» երաժշտությունը: Բնականաբար, նա տեսել է նաև ֆիլմի նկարահանված նյութը: Իմ կարծիքով՝ հրաշալի աշխատանք է արված՝ սիրով ու նվիրումով արված աշխատանք: Առհասարակ, ամբողջ թիմն է այդպես աշխատել: Եթե ընդհանրացնելու լինեմ, կասեմ, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը սիրո արդյունք է, սիրո պտուղ»,- ոգևորությունն ու ուրախությունը չթաքցնելով ասաց Ջիվան Ավետիսյանը, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում էր ձայնագերլ Սերժ Թանկյանի կինոերաժշտությունը:

Մոտ 50 րոպե տևողությամբ ստեղծագործությունը դիրիժոր Էդվարդ Թոփչյանի  և խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը: Ձայնագրման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

Սերժ Թանկյանի գրած դասական երաժշտությանը համադրվելու է ռոքի հետ: Երբ Երևանում ձայնագրման աշխատանքն ավարտվի, կինոերաժշտության վերջնական տարբերակի վրա մասնագետները կսկսեն աշխատել ԱՄՆ-ում: Ջիվան Ավետիսյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ ամերիկյան ընկերությունը ևս ակտիվորեն աշխատում է ֆիլմի ձայնային մոնտաժի վրա:

«Վերջին բնակիչը»  միջազգային համագործակցության արդյունք է: Ջիվան Ավետիսյանը տեղակացրեց, որ ֆիլմը մեկ ամսից պատրաստ կլինի: Նա դժվարանում է գնահատականներ տալ իր ֆիլմին: Սպասում է այն պահին, երբ կհանձնի մասնագետների ու հանդիսատեսի դատին:

«Վերջին բնակիչը» Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է, որի ստեղծմանն աջակցել են շվեդական  «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs INQ» և «Mosaic Arts &Cultural Foundation» , Հայաստանի «Դոմինո փրոդաքշն» ընկերությունները, ինչպես նաև Լիբանանի պետական համալսարանը: Ֆիլմում նկարահանվել են համաշխարհային հեղինակություն վաստակած արտիստներ, ինչպիսիք են «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած իրանցի դերասան Հոմայուն Էրշադինը, լիտվացի հայտնի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն, հույն անվանի դերասանուհի Դիմիտրա Խատուպին, Աննե Բեդիանը՝ ԱՄ Ն-ից, Արմեն Գրիգորյանը՝ Ռուսաստանից: Դերասանական բազմազգ կազմի կողին խաղում են նաև սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Նարինե Պետրոսյանը, Բաբկեն Չոբանյանը: Ֆիլմի մոնտաժային, գունադրման աշխատանքներն իրականացվում են Լիտվայում, ձայնի վրա աշխատում է ամերիկյան «Alpha Dogs INQ» ընկերությունը:

«Վերջին բնակիչը» լիամերտրաժ խաղարկային ֆիլմի էկրան բարձրանալուն, փասոտերն, սպասում են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, մանավանդ որ ռեժիսորը հեռահար նպատակներ ունի՝ այն ներկայացնելու արտասահմանյան հեղինակավոր փառատոների:

Նաիրա Փայտյան

Դիտվել է 213 անգամ