Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի

KMO_151797_00067_1_t218_230301Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին»  ֆիլմն արժանացել է  «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբախության  «Լավագույն ֆիլմ» մրցանակին:  Իչպես տեղեկացնում են ռուսական կայքերը, մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր հինգ ֆիլմ՝ Դմիտրի Մեսխիևի «Գումարտակ», Աննա Մելիքյան «Սիրո մասին», Ստանիսլավ Գովորուխինի «Հրաշալի դարաշրջանի ավարտը»,  Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», Սերգեյ Մոկրիցկու «Ճակատամարտ Սևաստոպոլի համար»:

Ամենամյա «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունը, որի հաղթողներին որոշում են  Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան, կայանում է 2002 թվականից:

 Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը  2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և ուրիշներ:

 

Դիտվել է 84 անգամ