Հայաստանը դարձել է Եվրոպայի կինոյի աջակցության հիմնադրամի՝ Eurimages-ի անդամ

92d23bb06637919c3be824c7e2bdd25eԻնչպես տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի կայքը, Եվրիմաժն ուրախությամբ ողջունում է Հայաստանին՝ որպես հիմնադրամի նոր անդամ պետության 2016 թ. հունվարի 1-ից:
Այս անդամակցության շնորհիվ հնարավոր կլինի հայ համարտադրողների մասնակցությամբ համատեղ ֆիլմարտադրության ծրագրերը ներկայացնել Եվրիմաժին առաջիկա հանդիպումների ժամանակ:
Քանի որ Հայաստանին հասանելի չեն «Ստեղծարար եվրոպական մեդիա» ծրագրի աջակցության մեխանիզմները, հայ դիստրիբյուտորները կարող են դիմել աջակցության համար: Նույն կերպ Հայաստանի ցուցադրողները իրավունք կունենան դիմելուԵվրիմաժի ցուցադրությունների աջակցության ծրագրին:
Եվրիմաժը (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության հիմնադրամ է, որը ստեղծվել է 1988 թ. Եվրոպայի խորհրդին առընթեր և առայսօր 37 անդամ պետություն ունի (Հայաստանը ներառյալ): Նախկին խորհրդային հանրապետություններից Եվրիմաժի-ի անդամ են Ռուսաստանը, Բալթյան երկրները և Վրաստանը: 1988 թ. ի վեր Եվրիմաժն աջակցել է 1726 եվրոպական համարտադրությունների 518 մլն եվրո ընդհանուր գումարով:

 

 

Դիտվել է 120 անգամ