Օսկարակիր հայազգի սցենարիստ Սթիվեն Զաիլյանն  աշխատում է նոր ֆիլմի վրա

BINTyikVQm0Ամերիկաբնակ հայազգի նշանավոր սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը  Մարտին Սկոսեզեի և սցենարիստ Չառլզ Բրանդի հետ  աշխատում է «Իռլանդացին» նոր կինոժապավենի վրա։

«Իռլանդացին» նկարահանվում է Չառլզ Բրենդի «Ես լսել եմ՝ դուք տներ եք ներկում» գրքի հիման վրա, որը մաֆիայի վարձու մարդասպան  Ֆրենկ Շիրանի մասին է։

Ֆիլմում խաղալու են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են  Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Պեշը և Բոբբի Կանավալեն։

Սթիվեն Զաիլյանն «Օսկարի» մրցանակակիր է։  Տաղանդավոր սցենարիստը  1994 թ.արժանացել է «Օսկար» մրցանակի  «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Բացի այդ, նա   առաջադրվել է «Օսկարի»  «Զարթոնք», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդը, որը փոխեց ամեն ինչ»  կինոնկարների սցենարների համար։

«Թայմսը» նրան անվանել է  «Հոլլիվուդի առավել հմուտ և խորաթափանց սցենարիստը Ռոբերտ Թաունի ժամանկներից ի վեր»։

 

Աղբյուրը՝   ira-news.com

Դիտվել է 188 անգամ