Ջորջ Լուկասի խոստովանությունը

pic_4a7a25b26dfd0cf0cc289a10984e559e

Ջորջ Լուկաս Լուսանկարը՝ James Lawler Duggan

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հեղինակը՝ Ջորջ Լուկասը, հայտարարել է, որ խորհրդային ռեժիսորներն ավելի մեծ ազատություն են ունեցել, քան ինքը: Նա այդ մասին ասել է մի հարցազրույցի ժամանակ, որից մեջբերումներ է արել The Wall Street Journal-ը:

«Այն աշխարհը, որում ապրում ենք, այն համակարգում, որը ստեղծել ենք մեզ համար, իսկ դա մեծ արդյունաբերությունն է, չի կարելի դրամ կորցնել: Սա նշանակում է, որ ստիպված ես որոշակի կինո նկարել:Եվ ես միշտ նրանց, ովքեր դեռ այն ժամանակ ԽՍՀՄ-ում, հարցնում էին ինձ, թե մի՞թե ուրախ չեմ, որ ապրում եմ Ամերիկայում, պատասխանում էի, որ շատ ռուս ռեժիսորների եմ ճանաչում, որոնք շատ ավելի մեծ ազատություն ունեն, քան ես: Նրանք ընդամենը մի բան պիտի անեն՝ զգուշորեն քննադատեն կառավարությանը: Մնացած հարցերում նրանք կարող են անել այն ամենը, ինչ ուզում են»,- բացատրել է Լուկասը:

Անցած դեկտեմբերին Լուկասը խոստովանել է, որ հիասթափված է «Աստղային պատերազմների» 7-րդ էպիզոդից: Նրա խոսքով՝ բեմադրող Ջեյ Ջեյ Աբրամսը, ըստ էության, ռետրոկինո է նկարել, իսկ ինքը միշտ ջանացել է ամեն մի նոր ժապավենն այնպես նկարել, որ նման չլինի նախորդին:
Ընդ որում ֆրանշիզի նոր տիրոջը՝ Walt Disney ընկերությանը ռեժիսորը բնորոշել է որպես «սպիտակ ստրկատեր»: «Իմ բոլոր ֆիլմերը կարծես երեխաներ լինեն: Ես դրանք շատ եմ սիրում: Բայց ես վաճառեցի, և դրանց հետ վարվեցին այնպես, ինչպես ստրուկների հետ. Վերցրին ու…»,- խոսքը կիսատ է թողել ռեժիսորը:
Լուկասը նաև նշել է, որ Disney-ը շահագրգռված չէր, որ ինքը շարունակի աշխատել սերիայի վրա:
2015-ի հունվարին Լուկասը քննադատել է Հոլիվուդը՝ համեմատելով այն կրկեսի հետ:

«Ժամանակակից կինոն ավելի ու ավելի շատ է կրկես հիշեցնում՝ առանց որևէ իմաստի: Հիշեք «Աստղային պատերազմները», որում պատմությունը ատրակցիոնից ավելի կարևոր էր: Մենք հատուկ էֆեկտներ օգտագործում էինք, բայց միայն նրա համար, որ բացենք սյուժեն»,- ասել է նա:

Կինոգործիչը խոստովանել է նաև, որ ժամանակակից մշակույթը հաճախ է իրեն տարակուսանքի մեջ գցում: Օրինակ՝ իրեն շփոթեցնում է այնպիսի համացանցային հարթակների հանրաճանաչությունը, ինչպիսին YouTube-ն է: «Երբեք չէի ենթադրի, որ մարդիկ օրերով կնայեն չարաճճիություն անող կատվիկներին»,- ասել է ռեժիսորը:

 

Աղբյուրը՝ lenta.ru

Դիտվել է 32 անգամ