ԱՄՆ կինոքննադատները լավագույն ֆիլմ են համարել նոր «Խենթ Մաքսը»

national-board-of-review-2ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդն ընդհանրացրել է 2015 թվականի արդյունքները և որոշել, թե որոնք են անցնող տարվա լավագույն ֆիլմերն ու կինոգործիչները:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջորջ Միլլերի «Խենթ Մաքսը. ցասման ճանապարհ» մարտաֆիլմը:
«Մարսեցին» գիտա-ֆանտաստիկ ֆիլմը ստեղծողները հաղթանակ են տարել երեք անվանակարգերում` «Լավագույն ռեժիսոր» (Ռիդլի Սքոթ), «Լավագույն դերասան» (Մեթ Դայմոն) և «Լավագույն հարմարեցված սցենար» (Դրյու Գոդար): Լավագույն դերասանուհի է ճանաչվել Բրի Լարսոնը «Սենյակը» դրամայում խաղացած դերի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Սիլվեստր Ստալլոնեն (Ռոկկին և Քրիդը) և Ջենիֆեր Ջեյսոն Լին, որ խաղացել է Քվենտին Տարանտինոյի «Նողկալի ութնյակում»: Տարանտինոյի այս ֆիլմն էլ հաղթանակ է տարել «Լավագույն ինքնուրույն սցենար» անվանակարգում: Լավագույն անիմացիոն ֆիլմ է համարվել «Գլուխկոտրուկը», լավագույն վավերագրական ֆիլմ` «Էմին»: Կինոքննադատները օտար լեզվով լավագույն ֆիլմ են ճանաչել հունգարական «Սաուլի որդին» կինոնկարը:

ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդը հիմնադրվել է 1909 թ. Նյու Յորքում: Կազմակերպությունն ամեն տարի մրցանակներ է շնորհում մի շարք անվանակարգերով, ինչպես նաև կազմում է լավագույն անգլալեզու, վավերագրական, օտար լեզվով ֆիլմերի և լավագույն անկախ կինոնախագծերի ցուցակները:

Աղբյուրը` kino-teatr.ru

 

Դիտվել է 39 անգամ