Ռոդրիգեսն ու Մալկովիչը ֆիլմ են նկարել, որը էկրան կբարձրանա միայն 100 տարի անց

600_defaultՋոն Մալկովիչը և Ռոբերտ Ռոդրիգեսը հայտարարել են, որ ֆիլմ են նկարել, որը կթողարկվի միայն 100 տարի անց: Դերասան Մալկովիչը և ռեժիսոր Ռոդրիգեսը միշտ բաց են եղել կինոյի ոլորտում փորձարարությունների համար: Սակայն այս անգամ նրանց համագործակցության «100 տարի» կոչված արդյունքն ուրիշ է: Տեխնիկապես դա էլիտար խմիչքի` Louis XIII կոնյակի վիրուսային գովազդ է, որը գնել բնավ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Միաժամանակ դա գեղարվեստական գործ է, որը նոր բան կարող է բերել կինեմատոգրաֆի, ինչպես նաև գովազդային նախագծերի ստեղծման արվեստ:

Մալկովիչը և Ռոդրիգեսը խոստանում են, որ իրենց ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2115 թ. նոյեմբերի 18-ին: Ինչպես նշում է «Ռուսգազետան», հղում անելով The Verge-ին, պրեմիերային կհրավիրվեն ժամանակի 100 «ազդեցիկ մարդիկ», սակայն իրենց` ստեղծողներին հազիվ թե հաջողվի ներկա լինեն այդ արարողությանը: Իսկ եթե լուրջ խոսենք, ապա որևէ հիմք չկա ենթադրելու, որ ֆիլմն իրոք լույս կտեսնի 100 տարի անց: Louis XIII-ի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունը սա է. «Louis XIII-ն իսկական անդրադարձ ժամանակի վարպետությանը, և մենք ձգտել ենք արվեստի ստեղծագործություն մատուցել, որը քննում է անցյալի, ներկայի և ապագայի բարդ առնչությունները»:

Այսպես թե այնպես «ֆիլմը», որ ներկայումս պահվում է փակ չհրկիզվող պահարանում, իրենից ներկայացնում է երեք թիզեր, և յուրաքանչյուրի գործողությունները տեղի են ունենում 2115 թվականի տարբեր վարկածներով:

Առաջին թիզերում տեսնում ենք Louis XIII-ի շշի դարակազմիկ տեղադրումը պահարանում և 100-ամյակի մեկնարկը: Այդ վարկածով ապագա քաղաքն ավելի շատ նման է ջունգլիի: Ջոն Մալկովիչն իր գեղեցիկ ուղեկցուհու հետ բացում է պահարանը: Սակայն շեմին հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ:

Երկրորդ թիզերը տեխնոլոգիական ապագան է` թռչող մեքենաներով, լազերներով և ֆուտուրիստական հագուստով: Նույն գլխավոր հերոսներին կրկին կտրում են նվիրական պահարանի պարունակությունը ճաշակելուց:

Երրորդ թիզերում մեզ դիմավորում է պատմությունը, միայն թե 2115-ի խաղաղ ու գեղատեսիլ ապագայի քիչ ուրիշ անտուրաժով:

Ջոն Մալկովիչը կինոյում հայտնի է իր արտասովոր մոտեցմամբ: Բավական է հիշել, օրինակ, նրա դերը «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմում, որի կատարման ընթացքում նա ստիպված էր թափանցել սեփական գլուխը և անգամ իր գլխում ընդունել բոլոր այցելուներին:

 

Դիտվել է 140 անգամ