ՄԵԾՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ. Տարվա ամենաէսթետիկ ֆիլմի` Տավիանի եղբայրների «Դեկամերոնի» քննախոսականը

12226790_10206329637652835_1779214574_nՄիշտ վերապահումով եմ մոտեցել դասական գործերի էկրանավորումներին, բայց Տավիանի եղբայրների «Դեկամերոնը» (վերնագիրը` ըստ ռուսաստանյան վարձույթով ամրագրվածի, բնագրայինը` Maraviglioso Boccaccio` «Սքանչելի Բոկաչչոն») կարող էր հանգիստ «փոխառել» անցած կինոսեզոնի ամենասիրուն ֆիլմի՝ դարձյալ իտալացի Պաոլո Սորենտինոյի «Մեծն գեղեցկության» վերնագիրը: Ի դեպ, հիմա սպասում եմ Սորենտինոյի նոր օպուսին` «Երիտասարդությանը»: Սեզոնի թերևս ամենասպասված ֆիլմն ինձ համար դա է: Չնայած ամբողջ աշխարհին այս օրերին ամենաակտուալը թվում է «Սպեկտրը»` Բոնդի արկածների մասին նոր ֆիլմը:

Աշխարհի ու անձնական մակարդակներում այսպիսի կինոսպասումների ֆոնին ամենևին չէի սպասում «Դեկամերոնի» (նման բաների էկրանավորման մասին անդրադարձները,12214032_10206329637372828_1817047027_o մեղմ ասած, զիջում են Բոնդի մասին ֆիլմերի մասին հրապարակումների հեղեղին): Ու այդ առումով հետաքրքրական է գրել «չսպասելիքիդ» գերազանցման մասին` որպես տարվա թերևս ամենագեղեցիկ, ամենաէսթետիկ կինոաշխատանքի…

12208217_10206329637492831_240217904_n

Իտալական կինոյի 80-նն անց վարպետ եղբայրների այս աշխատանքը, իր գրեթե անթերի պատկերաշարից բացի, հոյակապ օրինակ է, թե ինչպես է էկրանավորումը ցուցադրում, վեր հանում, նոր կյանք տալիս զուտ գրականության «մենաշնորհ» գեղեցկությանը: Նման դեպքերում կինոն ասես այդ գեղեցկության ցուցադրմանը խոշորացույց է ծառայում, ավելի ճիշտ` այդ գեղեցկությանը` իր ողջ վեհությամբ:

Իտալական կինոյի դասականների ներկայացմամբ` «Դեկամերոնի» էկրանավորված պատմությունները գեղեցիկ են ինչպես սերը ժանտախտի ժամանակ: Թե′ դասական գործում, թե′ դրա ամենաթարմ էկրանավորման մեջ` Տավիանիների «Դեկամերոնում», Ֆլորենցիայի XIV դարի կեսին մի խումբ երիտասարադներ ժանտախտի «հունձքից» փախչում են, ապաստանում լքված կալվածքում ու ներկայացնում բոլոր այն կլանող պատմությունները, որոնք էլ «Դեկամերոնի» համար ապահովել են իտալական գրականության չգերազանցված (և կինոյի համար գրեթե անփոխադրելի) գործի համարումը:

Դասական երկի ամենահայտնի` Պազոլինիի կիսապոռնոգրաֆիկ էկրանավորումից (1971) հետո Տավիանիների այս ձեռնարկն12227413_10206329637452830_2033020058_o ավելի շատ կարելի է բնորոշել իբրև «ազատ կինոշարադրանք»: Տավիանիները «Դեկամերոնի» 100 մեծ ու փոքր սյուժեներից վերցրել են ընդամենը 5-ը: Եղածն էլ, ըստ մասնագետների, այնքան են փոփոխել, որ կինոպատումների ու բնագրային կտորների կապը թույլ նշմարելի է դարձել. ստացվել է մի տեսակ «իրենց բառերով պատմություն»: Ի տարբերություն պազոլինիական (թե′ պատումների քանակով, թե′ թեմատիկայով) ավելի ընդգրկուն կինոպատումի, Տավիանիների «Դեկամերոնն» ավելի շատ սիրային պատմությունների վրա է կենտրոնացած: Այստեղ ևս առանձին պատումով ներկայացված է վանականների ամենևին էլ ոչ աստվածային կրքերի սյուժեն, բայց ի տարբերություն Պազոլինիի freak-ների, Տավիանիների մոտ բոլոր հերոսները գեղեցիկ են` ընտրված, ասես Վերածննդի դարաշրջանի ամենաճոխ կտավներից են կինո իջել:

Տավիանիների այս գործից գուցե շատ ակնկալիք չպետք է ունենալ բնագրին հավատարիմ լինելու, ընդգրկունության ու այլ առումներով, բայց այս աշխատանքը, ամենայն հավանականությամբ, կստիպի նորից ու նորից սիրահարվել Իտալիային հին ու բարի իտալական ճարտարապետության, բնապատկերների, ինտերիերների ու կոստյումների թարմ ներկայացման առումով: Վարպետները ֆիլմը նկարահանել են Տոսկանայում, մեկը մյուսից գեղեցիկ բնապատկերների ու դեկորացիաների ֆոնին: Իսկ ֆիլմում զբաղված գեղեցիկ ու երիտասարդ դերակատարների մասին արդեն նշել եմ:

12218728_10206329637572833_1616868479_o

Ինչպես նկատել են քննադատները, մանրակրկիտ վերարտադրված միջնադարյան հանդերձները, պատմական շինություններում կատարված նկարահանումները, Բոկաչչոյի դարաշրջանի կտավների ու ստացված պատկերաշարի վիզուալ համապատասխանությունն այս աշխատանքը պատմական կտավ են դարձնում, որը ծիսական էքսկուրս է անցյալ: Թերևս ավելացնեմ միայն` անցյալ, որում գեղեցիկը փնտրողներն իրենց լիուլի բավարարված կզգան:

12213953_10206329637412829_1740064759_oԱվելորդ չի լինի նաև նոր ֆիլմի առիթով հենց Տավիանիների հարցազրույցներից քաղված հավելում-մեկնաբանությունը, որի համաձայն` ժամանակակից աշխարհում էլ բազմապիսի, հատկապես` հոգևոր ու տնտեսական ժանտախտներ կան, ուստի նոր «Դեկամերոնը» նպատակ ունի կապ մատնանշել պատմություններ պատմելու և սիրո ուժի միջոցով ժամանակակից հասարակության ախտերից փախչելու գաղափարի հետ: Իսկ «Դեկամերոնն» օրինակ է, թե ինչպես են մարդիկ արվեստի միջոցով պաշտպանվում շրջապատող անհաջողություններից, ինչն էլ, ըստ Տավիանիների, Բոկաչչոյի ստեղծագործությունը նորից ակտուալ է դարձնում:
Տավիանիների ստեղծագործության մասին էլ մնում է նկատել, որ սա ասես էսթետիկ գլուխգործոցի յուրատեսակ բաղադրատոմս է, որպիսին ստանալու համար անհրաժեշտ են շքեղ կինոտաղավարներ բաց երկնքի տակ, ընտիր կոստյումներ, ուժեղ դասական գործ և, իհարկե, էսթետ կինովարպետներ, որոնց արդեն կարելի է ամեն ինչ:

Ի դեպ, Տավիանիները հայաստանցի հանդիսատեսի լայն շրջանակին ծանոթ են Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» (La Masseria Delle Allodole) ֆիլմից` ըստ համանուն վեպի:

Դավիթ Պ. Վարդազարյան

Դիտվել է 116 անգամ