L’Independent. Ֆրանսիահայ ռեժիսորը դիմում է հայկական արմատներին

default (2)Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը մարմնավորում է Մարսելը: Նաեւ հայկական Սփյուռքը: Վերջին շրջանում հակված է ավելի շատ դեպի ձախամետ շարժումներին, քան սեփական արմատներին: Ամեն դեպքում, նա իր ժողովրդի ողբերգությանը մի քանի ֆիլմ է նվիրել: Այս մասին գրում է news. am-ը` հղում անելով ֆրանսիական L’Independent-ին:
«Մի խենթի պատմություն» (Une Histoire de Fou, 2014) ֆիլմը, թվում է, հին վերքը բուժելու փորձ է: Իրադարձությունները սկսվում են 1921 թվականի Գերմանիայում, ավարտվում դեռեւս Խորհրդային Հայաստանում, ավերված եկեղեցու այգում:
Հոդվածում նշվում է. «Փախստական երեխաների համար Հայաստանը գոյություն ունի միայն Ցեղասպանության հետ կապված: Եվ այս պարադոսքը Գեդիկյանը վերածում է ֆիլմի գաղափարի՝ ցույց տալով փախստականների մի քանի սերունդների զինված պայքարի կապը՝ սկսած Սողոմոն Թեհլերյանից:
Գաղթականների որդին՝ Արամը, ծնողներին մեղադրում է, որ դադարել են պայքարել: Ուրիշների հետ նա միանում է ազատագրման բանակին եւ մասնակցում Փարիզում թուրքական դեսպանատան վրա հարձակմանը: Ռումբը սպանում է թուրք դեսպանին եւ վիրավորում պատահական անցնող հեծանվորդին: Մինչ Արամը թաքնվում է Լիբանանում, նրա մայրը հանդիպում է վիրավորին: Ֆիլմը պատմում է Արամի մտորումների եւ վիրավորի ատելության մասին: Վերջապես նրանք հանդիպում են Բեյրութում:
Իրադարձություններին գնահատական չտալով՝ Գեդիկյանը ցույց է տալիս, որ հենց 70-ականների այդ հարձակումներից ի վեր Հայոց ցեղասպանության թեման հայտնվեց թերթերի առաջին էջերին: Այսօր բազմաթիվ երկրներին դատապարտել են Թուրքիային, չնայած այն շարունակում է ամեն ինչ ժխտել»:
NEWS.am

 

Դիտվել է 56 անգամ