Ստորագրվել է հայ-արգենտինական համաձայնագիր

img_4681440425_12212113_10203836490552786_2044027716_nՀՀ Մշակույթի նախարարությունում նոյեմբերի 3-ին ստորագրվել է համագործակցության Համաձայնագիր  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և  Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) միջև:

Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, իսկ արգենտինական կողմից՝ Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) լիազոր ներկայացուցիչ Սիլվանա Ջարմոլուկը :

Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել երկկողմ ( Հայաստանում և Արգենտինակում)   համագործակցության լայն դաշտ  տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանել և համակարգել հայկական և արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարծումը, ինչպես նաև արտադրությունը և մարքեթինգը երկու երկրներում:

Երկկողմ  համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում և Հայաստանում  համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաև կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը:

Սույն փաստաթղթի շրջանակներում, կողմերը նախապես պետք է մշակեն գործողությունների համաձայնեցված ժամանկացույց այս կամ այն ծրագրի իրականացման համար, ինչը ենթադրում է նաև երկու երկրներում գործող համապատասխան կառույցների հետ աշխատանքների դյուրացում:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կխրախուսեն փոխանակումները կադրերի պատրաստման ոլորտում, կիրականացնեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում և «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երևանում:

Դիտվել է 4 անգամ