Հայտնի են դարձել Քըրքորյանի՝ Ցեղասպանության մասին ֆիլմի գլխավոր դերակատարուհիները

angela-sarafyan-at-the-paranoia-premiere-in-la_1Հանգուցյալ Քըրք Քըրքորյանի կինոխիզախման՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի գլխավոր դերակատարուհիները ևս հայտնի են դարձել:'Yves Saint Laurent' Paris Premiere At UGC Normandie
Հաստատվել է ամերիկահայ դերասանուհի Անժելա (Էյնջելա) Սարաֆյանի և կանադացի մոդել, դերասանուհի Շառլոտ լը Բոնի մասնակցությունը «Խոստմանը»:
Մոտ երկու ամիս առաջ Քըրքորյանի կինոնախաձեռնության մասին հայտնի էր դարձել միանգամից գլխավոր դերակատարների անուններով հանդերձ՝ ի դեմս հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի: Այժմ հայտնի է, որ վերջինիս կնոջը ֆիլմում մարմնավորելու է Անժելա Սարաֆյանը: Դերասանուհին հաստատել է այս տեղեկությունը:
Հետաքրքրական է, որ արտասահմանյան մամուլում «Խոստումը» ավելի շատ ներկայացվում է իբրև «մեծակտավ սիրային պատմություն՝ Օսմանյան կայսրության հոգեվարքի ֆոնին»:
Невероятные_приключения_американца_в_Армении_543594Նույնքան հետաքրքրական է, որ Սարաֆյանը մեզ մոտ և արտասահմանում հայտնի է միանգամայն տարբեր 771f1f0af65509ee6c070f33df8cf2fcw690h530աշխատանքներով: Հայաստանցի հանդիսատեսը նրան թերևս հիշի իր վերջին ավարտուն աշխատանքով՝ Ալեք Մուհիբյանի և Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմից Անիի դերով: Կամ «Կորած մոլորվածը Հայաստանում» (Lost&Found in Armenia) 2012 թ. հայ-ամերիկյան կատակերգությունից:
Իսկ ահա ԱՄՆ-ում Անժելան «Արևմտյան աշխարհը» նոր գիտաֆանտաստիկ և «Ամերիկյան սարսափի պատմություններ» սերիալների աստղերից է:
Սիրային եռանկյունու մասին այս ֆիլմում բուն «սիրային եռանկյունին» «ապահովելու» է Շառլոտ լը Բոնը: Հայաստանցի հանդիսատեսը նրան թերևս հիշի «Իվ Սեն Լորանում» նրա վառ դերով:
N4Հայտնի են դարձել նաև այլ մանրամասներ ֆիլմի պրոդյուսերական կազմից ու նկարահանումների վայրերից: Ըստ այդմ՝ օսկարակիր Թերի Ջորջը («Ռուանդա հյուրանոցը») համահեղինակել է սցենարը Ռոբին Սուիքորդի («Գեյշայի հուշերը») հետ: Ֆիլմի արտադրությունն իրականացնելու են Մայք Մեդավոյը («Սև կարապը»), Էրիկ Էսրայելյանը, Ռալֆ Ուինթերը («X-մարդիկ»), Ուիլիամ Հորբերգը («Միլքը»): Նկարահանումները սկսվելու են աշնանը Պորտուգալիայում, Կանարյան կղզիներում:
Դավիթ Պ. Վարդազարյան

Դիտվել է 569 անգամ