Սթրեյզանդ. «Քըրք Քըրքորյանը բացառիկ և առանձնահատուկ անձնավորություն էր»

1436372089_43538_largeSputnik-ը տեղեկացնում է, որ հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Facebook սոցցանցի իր էջում ջերմ հիշողություններ է գրել հայազգի միլիարդատեր և բարերար Քըրք Քըրքորյանի մասին։

«Քըրք Քըրքորյանը անհավատալիորեն առատաձեռն էր, նա բացառիկ, հազվագյուտ և շատ առանձնահատուկ անձնավորություն էր։ Հազվադեպ էր փնտրում ուշադրություն կամ ճանաչում իր ներդրումների համար», – գրում է Սթրեյզանդը։

Երգչուհին հիշում է, որ 1969 թ. Լաս Վեգասում մասնակցել է Քըրք Քըրքորյանին պատկանող միջազգային հյուրանոցի բացմանը։ «Իսկ 1992 թ. վերջին ես կրկին վերադարձա այնտեղ`մասնակցելու հիասքանչ MGM Grand Hotel–ի բացմանը», – նշել է Սթրեյզանդը։

Երգչուհու խոսքով` այդ ժամանակ Քըրքորյանի կողմից իր հիմնադրամին կատարած առատաձեռն նվիրատվության շնորհիվ ինքը կարողացավ աջակցել ՁԻԱՀ–ի դեմ, կանանց և երեխաների իրավունքների, շրջական միջավայրի պահպանության համար պայքարող մարդկանց։

«Այնուհետև 2013 թ. նա կրկին միացավ ինձ կանանց շրջանում սրտային հիվանդությունների տարածման դեմ պայքարում։ Նա բացառիկ, հազվագյուտ և շատ առանձնահատուկ մարդ էր, և ես միշտ նրան շնորհակալ կլինեմ», – գրում է Սթրեյզանդը։

Միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահացավ 2015 թ. հունիսի 16–ին, նա 98 տարեկան էր։ Քըրքորյանն արժանացել է Հայաստանի բարձրագույն` Ազգային հերոսի կոչման պատմական հայրենիքին ցուցաբերած նշանակալի օգնության համար։

Դիտվել է 42 անգամ

Calendar

July 2015
M T W T F S S
« Jun   Aug »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031