Հայտնի են դարձել Քըրք Քըրքորյանի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի դերակատարները, ռեժիսորը, սյուժեն  

christian-bale-oscar-isaacTert.am –ը գրում է․ ամերիկացի լրագրող Ռոջեր Ֆրիդմանը showbiz411.com-ում նոր տեղեկություններ է հայտնել Հայոց ցեղասպանության մասին նոր մեծակտավ ֆիլմի մասին, որը ֆինանսավորում է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը:

Դեռ փետրվարին Ֆրիդմանը հայտնել էր բուն նախաձեռնության մասին, այժմ էլ նրան մանրամանսեր են հայտնի դարձել:

Ըստ այդմ` Քըրքորյանի ֆիլմը նկարահանելու է «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, որը ի դեպ, Ռուանդայի ցեղասպանության մասին է: Ֆիլմը ժամանակին մի քանի անվանակարգում առաջադրվել էր Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակին: Ըստ լրագրողի` ինքը ռեժիսրոն էր իրեն խնդրել այն ժամանակ մանրամասներ չհայտնել` «քաղաքական նրբանկատության» պատճառով:

Ռեժիսորը մանրամասնել է, թե Առաջին աշխարհամարտի մասին ֆիլմ նկարելու լավագույն տարբերակը սիրային պատմությունն է` «Դոկտոր Ժիվագոյի» պես, սիրային պատմություն` Հայոց ցեղասպանության ֆոնին:

Իսկ սիրային պատմությունը իրենից սիրային եռանկյունի է ներկայացնելու երկու տղամարդու և մի կնոջ միջև: Տղամարդկանց դերակատարներն են հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը:

Արդեն հայտնի է, որ ֆիլմը նկարահանվելու է Իսպանիայում:

 

 

 

 

Դիտվել է 417 անգամ