«Կինոտավրի» գլխավոր մրցանակը ստացավ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը

402810026-րդ «Կինոտավր» բաց ռուսական փառատոնի գլխավոր մրցանակը, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, շնորհվեց ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմին:

«Ֆիլմերը տարբեր էին, այս տարի շատ հետքրքիր ծրագիր էր: Եթե որևէ մեկը մտածի, որ մենք ճիշտ չենք վարվել, ամբողջ պատասխանատվությունը ես եմ ստանձնում»,- ասել է մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը:

«Սիրո մասին» ֆիլմը մի քանի նովելների ժողովածու է, որոնց միավորում է սիրո թեման: Մելիքյանի ֆիլմում խաղացել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր 4027949Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդրա Բորտիվը և ուրիշ դերասաններ:

«Ինձ համար սա շատ կարևոր մրցանակ է, քանի որ ես առաջին անգամ և միանգամայն գիտակցաբար այս կինոնկարն արել եմ հանդիսատեսի համար, լայն կինովարձույթի համար»,- ասել է Աննա Մելիքյանը մրցանակը ստանալիս:

Ինչպես նշվում է, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է Ալեքսեյ Ֆեդորչենկոյին «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի համար:  Այն պատմում է մի խումբ ավանգարդիստ նկարիչների մասին, որոնք 1930-ական թթ. խորհրդային իշխանության հանձնարարությամբ մեկնում են լուսավորելու Հյուսիսի բնիկ ժողովուրդներին:

Դիտվել է 46 անգամ