Հրապարակվել է 50-րդ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի ծրագիրը

KVIFFlogoԱյս տարի փառատոնի շրջանակներում, ինչպես տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը,  տեղի կունենան 7 համաշխարհային և 6 միջազգային պրեմիերաներ:  Դրանց թվում են Բեռլինի փառատոնի մրցանակակիր Դիտրիխ Բրյուգգեմանի, ռումինացի ռեժիսորներ Անկա Դամիանի և Ֆլորիան Շերբանի, ինչպես նաև իտալացի Ֆերդինանդո Չիտո Ֆիլոմարինոյի կինոնկարները:

Փառատոնի հոբելյանը, կազմակերպիչներից բացի, հրավիրվել են նշելու նաև նշանավոր աստղեր: Կամիր գորգով կանցնեն Ռոբերտ դե Նիրոն, Շերոն Սթոունը, Ջոն Տրավոլտան, Հելեն Միրրենը և Մել Գիբսոնը:

Ծրագիրը հրապարակելիս կազմակերպիչներն ուրախությամբ նշել են, որ այս տարի  մրցանակի համար պայքարողների միջին տարիքը չի անցնում 39-ից:

Գլխավոր մրցանակի համար պայքարելու են նաև վավերագրողներ Մարցին Կոշալկան և Դանիել Դենչիկը, որոնք ներկայացնելու են իրենց առաջին խաղարկային ֆիլմերը: Առաջինի «Կարմիր սարդը» ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, իսկ Դենչիկի «Ոսկե ափը» պատմական ֆիլմ է եվրոպական գաղութարարության թեմայով:

Ֆիլոմարինոն ներկայացնելու է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Անտոնիան», որը պատմում է իտալացի բանաստեղծուհի Անտոնիա Պոցցիի մասին:  Դամիանը  ցուցադրելու  է «Կախարդական սարը», որը դրամա է ալպինիստ ու լուսանկարիչ Ադամ Յաշեկ Վինկլերի մասին, իսկ Շերբան, Բեռլինում տարած հաղթանակից 5 տարի անց (նրա «Եթե ուզենամ սուլել, կսուլեմ» ֆիլմն արժանացել է «Արծաթե արջի» և Ալֆրեդ Բրաուերի մրցանակի), Կառլովի Վարիում  ներկայանալու է «Բոքս» դրամայով, որը 19-ամյա տաղանդավոր բռնցքամարտիկի և նրա հարաբերությունների մասին մոր և հմայիչ դերասանուհու հետ:

Չեխիան ներկայացնելու են ռեժիսորներ Սլավեկ Հորակը («Տնային խնամք») և Յան Պրուշինովսկին («Օձ եղբայրներ»): Մրցակիցների մեջ է նաև ուկրաինացի ռեժիսոր Եվա Նեյմանը («Երգ երգոց»):

Փառատոնի «Արևմուտքից Արևելք» ծրագիրը բացվելու է Թոմաշ Մելնիկի «Ճանապարհորդություն դեպի Հռոմ» չեխ-լեհական ֆիլմով: Նույն ծրագրի շրջանակներում ներկայացվելու է նաև ղրղըզ ռեժիսոր Միրլան Աբդըկալիկովի «Սուտակը»:

Հիմնական մրցույթի մասնակիցները

«Անտոնիա», ռեժ.` Ֆերդինանդո Չիտո Ֆիլոմարին, Իտալիա-Հունաստան

«Հայրը», ռեժ.` Վիսար Մորինա, Գերմանիա-Դանիա- Ֆրանսիա, Կոսովո- Մակեդոնիա

«Բոբը և ծառերը», ռեժ.` Դիեգո Օնգարո, ԱՄՆ

«Բոքս», ռեժ.` Ֆլորիան Շերբան, Ֆրանսիա-Գերմանիա-Ռումինիա

«Տերևի սուսափյուն», ռեժ.`Ֆրանսուա Պելոկին, Կանադա

«Կարմիր սարդ», ռեժ.` Մարցին Կոշալկա, Լեհաստան-Չեխիա-Սլովակիա

«Տնային խնամք», ռեժ.` Սլավեկ Հորակ, Չեխիա-Սլովակիա

«Ոսկեափ», ռեժ.` ԴանիելԴենչիկ, Դանիա

«Հայլ», ռեժ.` Դիտրիխ Բրյուգգեման, Գերմանիա

«Ընկնում են նրանք, ովքեր թևեր ունեն», ռեժ.`  Պիտեր Բրուններ, Ավստրիա

«Օձ եղբայրներ», ռեժ.` Յան Պրուշինովսկի, Չեխիա

«Կախարդական սարը», ռեժ.` Անկա Դամիան, Ռումինիա-Ֆրանսիա-Լեհաստան

«Երգ երգոց», ռեժ.` Եվա Նեյման, Ուկրաինա

Դիտվել է 26 անգամ