Նկարահանվելու է վավերագրական ֆիլմ Սերգեյ Դովլաթովի մասին

img_3317493594_11117548_10203051290043264_559688848_nՀայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվելու է հայ-ռուսական համատեղ արտադրության վավերագրական ֆիլմ՝ նվիրված հայկական արմատներով  հայտնի ռուս գրող Սերգեյ Դովլաթովի մահվան 25-րդ տարելիցին:

50-60 րոպե տևողությամբ կինոնկարը ներկայացնելու է  Դովլաթովի ստեղծագործության տեղն ու նշանակությունը ռուսական մշակույթի խճանկարում և փորձելու է բացահայտել գրողի  գործերի առեղծվածն ու յուրահատկությունը: Ֆիլմի նպատակն է հանրությանը ներկայցնել հայկական արմատներով այն ստեղծագործողներին, որոնք ապրել և արարել են հայրենիքից հեռու:

Կինոնկարի հեղինակները Ազա Բաբայնն ու Վադիմ Դուբնովն են: Ֆիլմը լինելու է վավերագրական, սակայն ունենալու է գեղարվեստական տարրեր: Այն բաղկացած է լինելու նախաբանից, էպիլոգից և վեց տարբեր մասերից: Յուրաքանչյուր մաս սկսվելու է Դովլաթովի գործերի ընթերցումով : Ֆիլմի յուրաքանչյուր  բաժնում կներկայացվելու է Դովլաթովի հայտնի գրքերից մեկը:  Հեղինակները օգտվելու են  արխիվային նյութերից, մասնավորապես, Դովլաթովի  հարցազրույցներից ու ելույթներից, սովետական կինոկադրերից, հեռուստաժամանակագրությունից  և այլն:

Ֆիլմի ստեղծման համար նկարահանումներ կիրականացվեն այն  վայրերում, որտեղ ապրել և ստեղծագործել է բանաստեղծը, այդ թվում՝  Սանկտ Պետերբուրգում, Տալլինում, Թբիլիսիում, Պսկովում և  Նյու Յորքում:

 

 

 

 

Դիտվել է 79 անգամ