Հայտարարվել է Կաննի կինոփառատոնի ծրագիրը

Exe_22x30_FDC15_72dpi68-րդ Կաննի կինոփառատոնը  տեղեկացրել է արդեն, թե ինչ ֆիլմեր են ընդգրկվել մրցույթում: «Ոսկե արմավենու ճյուղի» 17 հավակնորդների  թվում են, օրինակ, Ժակ Օդիարը, որ մեկ անգամ արդեն մրցանակ է ստացել Կաննում «Մարգարեն» ֆիլմի համար և մրցանակի է հավակնել «Ժանգ և ոսկոր» դրամայի համար (այս անգամ նա կներկայացնի «Dheepan» ֆիլմը), Նաննի Մորետտին «Իմ մայրը» ֆիլմով, Գաս վան Սենթը, որ նկարահանվել է Մեթյու Մակկոնահիի «Ծառերի ծով» կինոնկարում, և Նաոմի Ուտոսը: Մրցութային ծրագրում կցուցադրեն նաև Պաոլո Սոռենտինոյի նոր` «Երիտասարդություն» նախագիծը, որում տարեց դիրիժորի դերում խաղում է Մայքլ Քեյնը:

Արտամրցութային ծրագիրը պակաս հետաքրքիր չէ: Այստեղ արժե դիտել Վուդի Ալենի «Իռացիոնալ մարդը», «Փոքրիկ իշխանը» մուլտֆիլմը  և Ջորջ Միլլերի «Խելագար Մաքսը. ցասման ուղին» աշխատանքը, որում խաղում են Թոմ Հարդին և Շարլիզ Թերոնը: Հատուկ ցուցադրությամբ կներկայացվի Նաթալի Փորթմանի ռեժիսորական դեբյուտը` «Պատմություն սիրո ու խավարի մասին», որը իսրայելցի գրող Ամոս Օզի կյանքի մասին է:
Փառատոնը կբացի ռեժիսոր Էմանուել Բերկոյի «Բարձր գլխով» ժապավենը, որում  խաղում է Կատրին Դընյովը: Եվ փառատոնը կեզրափակի ֆրանսիացի Լյուկ Ժակեի «Սառույց և երկինք» վավերագրական ֆիլմը: Այս ֆիլմը պատմում է գլյացիոլոգ Կլոդ Լորիուսի մասին, որը 1957 թ. ի վեր ուսումնասիրում է Անտարտիկայի սառույցների վիճակը: Լորիսուն առաջին գիտնականն է, որ ուշադրություն է հրավիրել գլոբալ տաքացման վրա և ապացուցել դրա առկայությունը: Ռեժիսոր Լյուկ Ժակեն, ի դեպ, «Օսկարի» մրցանակակիր է «Պինգվինների քայլերթը» վավերագրական կինոնկարի համար:

Այս տարի «Կաննի դասական» ծրագրում են Կոստա-Գավրասը` որպես պատվավոր հյուր, Ինգրիդ Բերգմանի և Օրսոն Ուելսի պատվին միջոցառումները, «աֆրիկյան կինոյի հայր» Ուսման Սեմբենը, Gaumont կինոընկերությունը, Տրյուֆոն, Հիչքոքը, արգենտինացի, ռուս, հունգարացի ռեժիսորներ, բացօթյա ցուցադրություններ, Մարսել Պանյոլը, Ժյուլիեն Դյուվիվյեն, վավերագրական ֆիլմեր կինոյի մասին, վերականգնված ֆիլմեր ամբողջ աշխարհից, «Ոսկե արմավենու ճյուղի» լեգենդը և Լյումեր եղբայրների կինեմատոգրաֆի 120-ամյակը:

Մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը Կոեն եղբայրներն են, որոնք մինչ այս Լազուրե ափում ներկա են եղել որպես ցուցադրության մասնակիցներ: «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրիի նախագահը իտալո-ամերիկյան դերասնուհի Իզաբելլա Ռոսելինին է` իտալացի ռեժիսոր Ռոբերտո Ռոսելինիի և շվեդ դերասանուհի Ինգրիդ Բերգմանի դուստրը: Ի դեպ, այս տարի Կաննի փառատոնը հենց Ինգրիդ Բերգմանին է հարգանքի տուրք մատուցում,   և «Կանն-68» պոստերում դերասանուհու դիմանկարն է: Մավրիտանացի ռեժիսոր Աբդըռահման Սիսակոն էլ, որի «Տիմբուկտու» ֆիլմն անցած տարի դարձավ բոլոր կինոքննադատների ֆավորիտը և աշխույժ քննարկումների առարկա Կաննի փառատոնում, այս տարի ներկայանում է որպես  «Սինեֆոնդասիոն» ծրագրի   և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ: Վերջապես, «Ոսկե տեսախցիկ» մրցույթի ժյուրին  նախագահում է ֆրանսիացի դերասանուհի Սաբին Ազեման, որը որոշելու է լավագույն դեպբյուտային ֆիլմը:

Կաննի փառատոնը կանցկացվի մայիսի 13-24-ը:

 

 

Դիտվել է 55 անգամ