Վավերագրական սցենարագրության դասընթացներ Հայաստանի և Թուրքիայի ֆիլմարտադրողների համար

ff27b4d75978a4d164f10ac1041bb1faԻնչպե՞ս է գաղափարը վերածվում նախագծի և ինչպե՞ս է  նախագիծը վերածվում վավերագրական ֆիլմի սցենարի: Ինչպե՞ս կարող է երազանքների ֆիլմը իրականություն դառնալ: Սրանք են այն բնական խնդիրները.  որոնց յուրաքանչյուր ֆիլմ ստեղծող պետք է առաջին հերթին լուծի կամ ամենաքիչը՝ հստակեցնի:

Երկու ֆրանսիական կազմակերպություն՝ Ekran Libre և Docmonde, սկսած 2011 թվականից համագործակցում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Արևելյան Ռուսաստանում գործող կազմակերպությունների հետ /Kazakhfilms, Kyrgyzfilms, Arts Council of Mongolia և այլն/՝ կազմակերպելու հանար դոկումենտալ ֆիլմերի վերաբերյալ աշխատաժողովներ և ներտարածաշրջանային համատեղ արտադրության հանդիպումներ ԵՎՐԱՍԻԱԴՈՔ-ի շրջանակներում: Այս աշխատաժողովները և հանդիպումները հնարավորություն են տալիս ընտրված կինոնախագծերին դառնալու  “Lumière d’Eurasie”  վավերագրական ֆիլմերի հավաքածուի մաս: Այսօր Lumière d’Eurasie-ի հավաքածուում արդեն հաշվառվում է 43 ֆիլմ /դրանց մի մասը դեռ արտադրական փուլում է/:

ԵՎՐԱՍԻԱԴՈՔ-ի սցենարագրության  դասընթացների 4-րդ տարում՝ Ekran Libre և Docmonde կազմակերպությունները հրավիրում են  Թուրքիայի և Հայաստանի կինոգործիչներին երկու շաբաթ տևողությամբ վավերագրական ֆիլմերի զարգացման աշխատաժողովին, որը կկայանա Ստամբուլում 2015 թվականի հունիսի 1-13-ը և որին կհաջորդի Հայաստանում համատեղ արտադրության հանդիպումը. այստեղ ներկա կգտնվեն Եվրոպացի և տեղական պրոդյուսերներ, հեռուստատեսությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի գոծընկերներն են՝ Թուրքիայում ֆրանսիական ինստիտուտը, Բիլգի համալսարանի հաղորդագրության ֆակուլտետը /Ստամբուլ/, Անատոլիական ուսումնասիրությունների ֆրանսիական ինստիտուտը, Ստամբուլի մշակույթի և արվեստի ֆոնդը, «Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնը /Երևան/ Անադոլու Քուլթուրը /Ստամբուլ/ և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը:

Ծրագրի նպատակներն են՝

  • Օգնել նրանց, ովքեր ցանկանում են զարգացնել վավերագրական ֆիլմարտադրության հանդեպ պրոֆեսիոնալ մոտեցում ուժեղ անձնական գեղարվեստական մոտեցմամբ:
  • Ստեղծել կայուն մասնագիտական ցանց նշված տարածաշրջանների միջև, ինչպես նաև՝ նշված տարածաշրջանների և Եվրոպայի միջև:

Մասնակցությունը անվճար է: Ճանապարհորդության, սննդի և կացության ծախսերը նույնպես հոգում են կազմակերպիչները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք
http://www.ambafrance-am.org/APPEL-A-CANDIDATURES-EURASIADOC                 կայքը։

Դիտվել է 42 անգամ