Լոս Անջելեսում հայտարարեցին «Օսկարի» հավակնորդների անունները

3936223-300x192Ամերիկայի կինոարվեստների ակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակի հավակնորդների անունները: Արարողությունը տեղի է ունեցել Բևեռլի հիլզում` Սեմյուել Գոլդվինի թատրոնում: Ոսկե արձանիկների շնորհման 87-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին Hollywood and Highland ժամանցի համալիրի Dolby թատրոնում:

Լավագույն ֆիլմ

Գլխավոր անվանակարգում`«Լավագույն ֆիլմ», ներկայացված են «Պատանեկությունը, «Իմիտացիայի խաղը», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «Սելման», «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտը», «Բըրդմանը», «Մոլագարությունը» և «Ամերիկյան դիպուկահարը»:

lavfilm1

Լավագույն ռեժիսոր

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Բըրդման»), Ռիչարդ Լինկլեյտերը («Պատանեկություն»), Բենետ Միլլերը («Աղվեսաորսը»), Ուես Անդերսոնը («Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ») և Մորթեն Թիլդումը («Իմիտացիայի խաղ»):

Լավագույն օտարալեզու ֆիլմ

Այս տարի լավագույն օտարալեզու ֆիլմ կարող են դառնալ «Իդան» (Լեհաստան), «Մանդարինները» (Էստոնիա), «Տիմբուկտուն» (Մավրիտանիա), «Արտասովոր հեքիաթները» (Արգենտինա) և «Լևիաթանը» (Ռուսաստան):

lav rej4

 

 

Լավագույն դերասան

«Լավագույն դերասան» անվանակարգում պայքարելու են Սթիվ Քերոլը («Աղվեսաորսը»), Բենեդիկտ Քեմբերբետչը («Իմիտացիայի խաղ»), Մայքլ Քիթոնը («Բըրդման»), Էդդի Ռեյդմեյնը («Սթիվեն Հոքինգի տիեզերքը») և Բրեդլի Կուպերը («Ամերիկյան դիպուկահարը»):

lav txam3

Լավագույն դերասանուհի

«Լավագույն դերասանուհի» մրցանակի համար պայքարելու են Ջուլյանա Մուռը («Մինչև հիմա Էլիս»), Ռիզ Ուիզերսփունը («Վայրին»), Մարիոն Կոտիյարը («Երկու օր, մի գիշեր»),  Ֆելիսիտի Ջոնսը («Սթիվեն Հոքինգի տիեզերքը») և Ռոզամունդ Փայքը («Անհետացած աղջիկը»):

lavkin2

Երկրորդ պլանի դերեր

Լավագույն երկրորդ պլանի դերասանների անվանակարգերում ներկայացված են Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը («Մոլագարություն»), Ռոբերտ Դյուվալը («Դատավորը»), Իթան Հոուքը («Պատանեկություն»), Էդվարդ Նորթոնը («Բըրդման») և Մարկ Ռուֆալոն («Աղվեսաորսը»):

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» մրցանակի հավակնորդներն են Պատրիցիա Արկետը («Պատանեկություն»), Կիրա Նայթլին («Իմիտացիայի խաղ»), Էմմա Սթոունը («Բըրդման»), Մերիլ Սթրիփը («Ինչքան խորանաս անտառում») և Լորա Դեռնը («Վայրին»):

lav txkin2plan

Լավագույն վավերագրական ֆիլմ

Այս անվանակարգում ներկայացված են «Քաղաքացի չորսը», «Վիվիան Մայերի որոնումներով», «Վերջին օրերը Վիետնամում», «Երկրի աղը» և «Վիրունգան»:

lavanimac6

Լավագույն օրիգինալ սցենար

Որպես լավագույն սցենար ընտրվել են «Բըրդմանը», «Պատանեկությունը», «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտը», «Սթրինգերը» և «Աղվեսաորսը»:

Որպես լավագույն ադապտացված սցենար առաջադրվել են «Իմիտացիայի խաղը», «Մոլագարությունը», «Ամեն ինչի տեսությունը», «Ամերիկյան դիպուկահարը» և «Բնածին արատը»:

 

 

Դիտվել է 55 անգամ