«Արմենիա փրոդաքշնը»` Nightsbridge Entertaimant-ի գործընկեր-ներկայացուցիչ

downloadԲարեկամներ, այսօր ամենախոշոր ամերիկյան անկախ ստուդիան, որ իր ակտիվներում ավելի քան 1600 ֆիլմ ունի, ի թիվս որոնց «Կնքահայրը», «Տիտանիկը», «Շինդլերի ցուցակը», «Նավապետ Ամերիկան», «Իքս մարդիկ», «Սատանայի փաստաբանը», «300  սպարտացի», «Գառների լռությունը», «Երկու հրացան», «Փրկվածը», պայմանագիր է կնքել «Արմենիա փրոդաքշնի» հետ, և մեր ընկերությունը դեկտեմբերի 24-ից   նրա մասնաճյուղային գործընկերն է Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածքում,- գրում է իր ֆեյսբուքյան էջում «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական ընկերության հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը:- Մենք երկար  ենք ձգտել դրան, դա մեծ պատասխանատվություն է և լավագույն նորությունը 2014-ի վերջին` այս ամանորյա օրերին: Իսկ եկող տարին խոստանում է նոր նախագծերի, հետաքրքիր աշխատանքի և մասնագիտական աճի տարի դառնալ:

Շտապում եմ հայտնել ձեզ այս նորությունը և մաղթել բոլորիս բարեհաջող Նոր 2015 թվական:

Դիտվել է 131 անգամ