«Ռեժիսորներ առանց սահմանների» կամ  հաջողությունների պատմություն

գաիֆԵրևանյան միջազգային «Ոսկե ծիրան»կինոփառատոնի նախաձեռնությամբ և Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծն ամփոփեց վերջին երեք տարվա ընթացքում կատարած աշխատանքը: 2011-14 թվականներիընթացքում Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում միավորող նախագիծը կարևոր էր իր նշանակությամբ և անցկացված միջոցառումներով: 

2011թվականինոյեմբերիցմինչևօրսնախագիծըհաջողությամբիրականացրելէիրբոլոր 7ծրագրերը՝ ՌԱՍ կայքի կամ ՌԱՍ առցանց հանգույցի ստեղծումը, կինոդասընթացները, ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, Կինոլրագրություն առանց սահմանների դասընթացները, Ֆիլմեր առանց սահմանների ծրագիրը և Տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցումը:

«Շատ կարևոր մի ծրագիր է: «Ոսկե ծիրան»-ի նախաձեռնությունը ներգրավեց տարբեր երկրների՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա և այլն: Մենք կարողացանք այնպես անել, որ Հայաստանը լինի առաջնորդ և իր շուրջը հավաքի այլ երկրների մարդկանց, որպեսզի նրանք աշխատեն կինոյի համար»,-ծրագրի ամփոփման ընթացքում նշեց  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն և ՌԱՍ նախագծի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

ՌԱՍ նախագծի շրջանակում պատրաստվել է նաև DVD սկավառակների հավաքածու, որում ամփոփված են Արևելյան գործընկերության երկրներում արտադրված 6 ֆիլմերը՝ Հարություն Խաչատրյանի «Սահմանը», Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները», Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեքը», Անա-Ֆելիցիա Սկուտելնիկուի «Հոգեհանգիստը», Կոնստանտին Լոպուշանսկու «Դերը»,  Մարինա Գորբաչի և Մեհմեթ Բահադիրի «Սիրիր ինձ»–ը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ փառատոնը ծրագիրը նախաձեռնել էր դեռևս 2007 թվականին, իսկ Եվրամիությունը 2011 թ. սկսել է ֆինանսավորել այն:

«Մենք ունենք հաջողության պատմություններ, որոնք վկայում են, որ մեր ջանքերը և կատարած աշխատանքը իզուր չէին»,-հավելեց Սուսաննա Հարությունյանը:

Ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իր գործընկերների`  Internews (Ուկրաինա), Cinema Art Centre Prometheus (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) հետ համատեղ:

 

Գ․Ռ․Գ․

Դիտվել է 127 անգամ