«Web ծիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը սկսված է

վեբԱրդեն չորրորդ անգամ Երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի,  Webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ մեկնարկում է «Web ծիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը, որը կանցկացվի  2014 թվականի նոյեմբերի 18-ից  մինչև 2015 թվականի փետրվարի 25-ը:

«Web ծիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը սահմանել է մեկ գլխավոր և երկու խրախուսական մրցանակներ: Գլխավոր մրցանակակիրը կստանա 400 հազար դրամ և հատուկ դիպլոմ: Խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցները, ինչպես նաև գլխավոր մրցանակակիրը, հնարավորություն կստանան 10 օր անվճար օգտվել պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015 թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգայինկինոփառատոնիտնօրենՀարությունԽաչատրյանը նշեց, որ այսօր երիտասարդները չեն կարողանում տեխնիկա գտնել ֆիլմեր նկարահանելու համար, երիտասարդական ծրագրեր չկան, իսկ ֆինանսներ գտնելը դժվար է: «Ծրագրի նպատակն է, որ մեր երիտասարդներին խրախուսենք ֆիլմեր նկարահանել: Կարևոր չէ ֆիլմի որակը, կարևորը գաղափարն է: Փառատոնը հիմնականում հայ երիտասարդների համար է, ցանկանում ենք օգնել նրանց: Ցանկացած մարդ կարող է մասնակցել փառատոնին և ֆիլմ նկարահանել»,- փաստեց Հարություն Խաչատրյանը:

«Web Ծիրան» փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ: Կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր՝ առանց ժանրային սահմանափակումները: Դրանք անհրաժեշտ է ներկայացնել DVD տարբերակով՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրրասենյակ:

 

Գ․Ռ․Գ․

Դիտվել է 161 անգամ

Calendar

November 2014
M T W T F S S
« Oct   Dec »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930