«Եվ Կրկեսը ժամանեց…» ֆիլմը շարունակում է հարստացնել փառատոնային կենսագրությունը

╒î╒╕╒¼╒í╒╢Երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Եվ Կրկեսը ժամանեց…» կինոնկարը ճանաչվել է Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝«Ռոլան»մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կողմից։ Այս պահին,կինոնկարն ընդգրկված է նաև Հունաստանի, Իտալիայի, Ռուսաստանի,Ղազախստանի,Կիրգիզիայի հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մրցութային բաժիններում:

Վերջերս, երիտասարդ ռեժիսորը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 4-10-ը կայացած «Սանկտ-Պետերբուրգի միջազգային մեդիաֆորումին»։ Հենց մեդիաֆորումի օրերին էլ գործող   Ալեքսանդր Սակուրովի կինոլաբորատորիայի կողմից Գուժ Թադևոսյանի ֆիլմն ընտրվել է  լավագույն ֆիլմերի  տասնյակում․ ներկայացված 500 ֆիլմից կինոլաբորատորիայի ժյուրին  սկզբում ընտրել է 100-ը, իսկ հետո  100-ից՝ 10-ը։ Հայաստանցի երիտասարդ խոստումնալից ռեժիսորի աշխատանքը իր պատվավոր տեղն է գրավել ֆիլմերի լավագույն  տասնյակում։ Ընտրված ֆիլմերը ցուցադրվել են։

Գ․Թադևոսյանը տեղեկացրեց, որ պետերբուրգյան մեդիաֆորումը շատ կարեւոր է երիտասարդ ստեղծագործողների համար․ «առաջին հերթին այն կապեր և հարբերություններ հաստատելու  մեծ հնարավորություն է ընձեռում միջազգային կինոշուկայի հետ, ապա նաև դառնում է ստեղծագործական շփումների ու հմտությունների փոխանակման վայր»։

Նրա խոսքերով, մեդիաֆորումի օրերին  վարպետության դասեր են անցկացրել ՝ Ալեքսանդր Սակուրովը, Անդրեյ Սմիրնովը, պրոդյուսեր Իգոր Տոլստունովը և այլք։

Դիտվել է 121 անգամ