«Անդինը» արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին

andԵրիտասարդ կինոռեժիսոր, սցենարիստ, հնագետ Ռուբեն Գինեյի «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» փաստավավերագրական ֆիլմը Տորոնտոյում կայացած «Նուռ» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագարական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին։

Ռեժիսորի այս ֆիլմը համակողմանի անդրադարձ է հայ-չինական դարավոր կապերին, պատմագիտական ու մշակութային վկայություններին։ Ռեժիսորը կինոդիտողին տանում է Մետաքսի ճանապարհով, նրան մասնակից դարձնում հնագիտական հետազոտություններին։ Ֆիլմում ներկայացվում է Հայկական լեռնաշխարհի և մեր մոտ ու հեռու հարևանների մշակույթային առնչությունների բազմաշերտությունը, անվանի գիտնականներ համեմատական վերլուծությունները, գիտական լույսի ներքո բացահայտվում են պատմական հետաքրքրաշարժ փաստերը։

Հիշեցնենք, որ կինոնկարը 2014 թ․ ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին և արժանացել Կինեմատոգրաֆիստների միության «Թագուհի Նուարդ» մրցանակին։ Ոչ միայն մեր երկրում, այլև դրսում «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը մեծ արձագանք է առաջացրել. մասնակցության հրավերներ են ստացվել Թուրինի, Տորոնտոյի, Չինաստանի «Մետաքսի ճանապարհ», Հոլանդիայի, Իտալիայի փառատոներից։ Ֆիլմի բարձրակարգ նկարահանումներն ու թեմայի թարմությունը հետաքրքրում են շատերին։

Դիտվել է 220 անգամ